Ստեփանակերտի քաղաքապետը հայտարարություն է տարածել կապված Արցախի նախագահի ընտրությունների հետ
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է Արցախում մարտին կայանալիք նախագահական ընտրություններին:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի հայրենակիցներ, ի պատասխան վերջերս մամուլում եւ սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվության՝ առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իմ քաղաքական դիրքորոշման եւ նախագահի որեւէ թեկնածուի սատարման վերաբերյալ, պաշտոնապես հերքում եմ նման տեղեկությունները եւ հայտարարում, որ ես 2019 թ. սեպտեմբերի 8-ին ստեփանակերտցիների կամքով ընտրվել եմ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում, ուստի եւ գործունեությունս ծավալում եմ բացառապես օրենքով համայնքի ղեկավարին վերապահված գործառույթների շրջանակներում եւ ընդգրկված չեմ որեւէ քաղաքական թիմում: Իմ թիմը եղել եւ մնում է Ստեփանակերտի ողջ բնակչությունը:
Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից եւ այլեւս իմ քաղաքական հայացքների ու համակրանքի շուրջ ենթադրություններ չանել:
ԹԱՐՄԱՑՈԻՄ.
Այն, որ իմ ընկերները տարբեր քաղաքական հայացքների տեր են, բազմիցս եմ հայտարարել, եւ, այո, նրանց բոլորի հետ ինձ տարիներ ի վեր տեսել ու, հուսամ, տեսնելու եք: Այն, որ նրանք բոլորն անկաշկանդ են իրենց քաղաքական հայացքներում ու գործում են ըստ այդմ, եւս իրողություն է եւ վերջինս երբեք չի եղել ու չի էլ լինելու տարաձայնության առիթ մեր միջեւ:
Հավատում եմ, որ հետայսու եւս վերոնշյալը չի խոչընդոտելու այս կամ այն գաղափարի շուրջ մեր միավորվելուն:
Ուստի, առնվազն տարակուսանք է առաջացնում այս փաստը ամենատարբեր հարթակներում շահարկելը եւ այս կամ այն քաղաքական ուժում իմ ներգրավված լինելու մասին ապատեղեկատվություն սփռելը»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին