Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Հայաստան

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը հիմա աջակցու՞մ է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակաքարոզչությանը, թե՞ ո՛չ

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու Մարկոս քահանա Մանգասարյանն անդրադարձել է «Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստան»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հայտարարությանը, որ Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է, և 2010-2011 թթ. Արմավիրի թեմին 50 000 դոլար դրամաշնորհ է հատկացրել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։

Մարկոս քահանա Մանգասարյանն իր պատասխանը Լարիսա Մինասյանին տրամադրել է Aysor.am-ին, որը հրապարակում ենք ամբողջությամբ:

«Ուշադիր ծանոթացա Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի՝ լրատվամիջոցներին և հանրությանն ուղղված ուղերձին, դրանում շարադրված «վերջին շրջանում առավել հաճախ շրջանառված կեղծ լուրերին»՝ «սուտ»-երին, և պատասխան «փաստ»-երին։ Առավել ուշագրավ էր ինձ համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող հատվածը։ Հայոց Եկեղեցին միշտ և բոլոր ժամանակներում բարձրաձայնել է ճշմարտությունը, ջատագովը եղել արդարության, ընդվզել անարդարության և կեղծիքի դեմ, առավել ևս երբ դա սպառնալիք է ներկայացրել իր հոգևոր խնամքի ներքո գտնվող ժողովրդի համար։ Այս դեպքում էլ այդպես էր։

Առավել քան դատապարտելի է հիշյալ հիմնադրամի որդեգրած մոտեցումը՝ Արմավիրի թեմի միջոցով անապահով 130 երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար կատարված բարեգործությամբ հերքել փաստը այն ժխտողական վերաբերմունքի, որ հիմնադրամը և վերջինիս աջակցությամբ գործող մի շարք հասարակական կազմակերպություններ տարբեր առիթներով ուղղակի և անուղղակի դրսևորել են Հայոց Եկեղեցու և ազգային ու հայրենական կյանքում նրա դերակատարության հանդեպ։

Հեռուն չգնալով միայն հիշեցնեմ․ի՞նչ էր վերջերս՝ 2019թ․դեկտեմբերի 18-ին, Երևանում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ղեկավարությամբ կազմակերպված «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին ընդառաջ» հանրային քննարկումը, եթե ոչ՝ նաև մի մասով հակաքարոզչություն և ատելության սերմանում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ։ Արդյոք հրավիրված էին այդտեղ Հայ Եկեղեցու ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակություն ներկայացնող բազում այլ հասարակական կազմակերպություններ, որոնք չեն կիսում հիմնադրամի հովանավորյալ շատ և շատ տեսակետներ։ Անշուշտ ո՛չ, որովհետև այլապես չէին կարողանա օրեր անց Ժնևում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի քաղաքացիական հասարակության անունից հնչեցնել խնդրահարույց գնահատականներով և դիտարկումներով իրենց զեկույցը՝ ըստ նշյալ քննարկման ժամանակ շրջանառության մեջ դրված փաստաթուղթ-առաջարկի, որի մեջ, օրինակ, նշված է․

«Պետության աշխարհիկ հիմքը և կրոնի ու արտահայտվելու ազատությունը խախտվում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու աճող միջամտող կեցվածքի պատճառով։ ․․․Այն ունի ոչ միայն օրենքով նախատեսված կրթական համակարգ և զինված ուժեր մուտք գործելու մենաշնորհ, այլ նաև չարաշահում է իր դիրքը՝ միջամտելով այդ կառույցների գործունեությանը և խախտելով դրանց աշխարհիկ բնույթը» և կամ առաջարկությունների մեջ տեղ գտած հետևյալ ցուցումները, որոնք պարունակում են Հայ Եկեղեցու նկատմամբ անհիմն մեղադրանքներ՝ «վերանայել կրոնական կազմակերպությունների մասին գործող օրենքը․․․հատկապես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գերիշխող դիրքի ․․․մասերով», «արգելել զինվորների հարկադիր մասնակցությունը ՀԱԵ հոգևորականների կրոնական ծեսերին» և այլն։

Այս լույսի ներքո ամբողջովին ընկալելի և տեղին է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունվարի 20-ին տեղի ունեցած եպիսկոպոսների ժողովին անդրադարձը վերոհիշյալ փաստաթղթին։ «Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի նկատվեց զեկույցում Հայ Եկեղեցու դերի և առաքելության ոչ ճշգրիտ և նենգափոխված ներկայացումը, որը ինքնին խտրականության և ատելության դրսևորում է Հայ Եկեղեցու և նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետևորդների նկատմամբ։

Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե՛ անցյալի և թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության և նրա քաղաքացիների կողմից», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հիմա, հենվելով միայն այս փաստի վրա, հարցնում եմ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ջանքերով կազմակերպված այս քննարկման իրողությունը և հիմնադրամի կողմից վավերացված զեկույցը ի՛նչ է ենթադրել տալիս՝ աջակցո՞ւմ է Հայ Եկեղեցու դեմ հակաքարոզչությանը, թե՞ ո՛չ։ Ուստի, պետք չէ քողարկվել կատարված բարեգործությամբ․ անշահախնդիր բարեգործությունը միշտ էլ գովելի արարք է»։