Նախատեսվում է Սեւանի էկոլոգիական բալանսի վերականգնման նախագծեր իրականացնել. ԵՄ պատվիրակության ղեկավար
Ջուրը կենսամակարդակի շատ կարեւոր բաղադրիչ է, եւ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի դրա որակն առավելագույնս համապատասխանի քաղաքացիների պահանջներին։ Այս իմաստով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան, որը միջազգային կարգավիճակ ունի, կօգնի Հայաստանի կառավարությանը արդյունավետ որոշումներ ընդունել էկոլոգիայի ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 31-ին ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
«Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունի Սեւանի ջրի որակը, որը երկրի ամբողջ էկոլոգիական վիճակի ցուցանիշն է։ Բացի այդ, լիճը միաժամանակ Հայաստանի թոքերն է։ Ուստի, «Եվրոպական միության ջրային նախաձեռնություն՝ գումարած Արեւելյան գործընկերության երկրների համար» (ԵՄՋՆ+) ծրագրի շրջանակում նախատեսված է ներգրավել Սեւանի էկոլոգիական բալանսի վերականգնման նախագծեր»,- ավելացրել է Անդրեա Վիկտորինը։
Նա հիշեցրել է, որ էկոլոգիան Եվրոպայի քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է, որը փորձում է մինչեւ 2050 թվականը դառնալ կլիմայի առումով չեզոք տարածաշրջան։
Հիշեցնենք, որ Երեւանում հունվարի 31-ին տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» (ՇՄՄՏԿ) ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...