Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Հայաստան

Ով է ՍԴ նախագահի դեմ հիմնական վկայություն տվողը․ նրան անվանում են «թալանչի նոտար»

Մինչ իշխանությունները և նրանց սպասարկող մեդիան փորձում են հանրությանը համոզել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանցագործություն է գործել մեզ հաջողվեց հետաքրքիր մանրամասններ ճշտել այս գործով իշխանության համար կարևորագույն վկայի՝ Ալվարդ Մելքոնյանի մասին․ գրում է politik.am-ը։

Նախկին իշխանությունների հանցավորություններից դժգոհող նոր իշխանությունները պարզվում է կրկին քրեական գործ են հարուցել հենվելով խիստ կասկածելի անցյալ ունեցող մարդու ցուցմունքի վրա։ Եվ եթե նոր իշխանությունների բառապաշարով առաջնորդվենք, ապա կարելի է քիչ ավելի խիստ բնորոշումներ տալ, բայց մենք զերծ կմանանք այդ գայթակղությունից։

Պարզվում է Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործողություններից «տուժած» անձը հասարակության շրջանում հայտնի է ««Ամենայն հայոց թալանչի» նոտար» մականվամբ։ Այս մասին ժամանակին հրապարակում է եղել «Լրագիր» պարբերականում, որում նշվում է․«Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կատարել է Երևանի Արամի փողոցի 72-80 շենքի բնակիչների պահանջը և պաշտոնից ազատել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանին, ինչպես նաև նրա դեմ հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:


Շենքում բնակարանների գնման գործին խառնված են եղել նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց ու իրենց ազգականների անուններով մի շարք բնակարանների տեր են դարձել:

Շենքի խաբված բնակիչները պնդում են, որ ոստիկանությունը չէր կարող տեղյակ չլինել սույն նոտարի գործունեության մասին, քանի որ նա օրը ցերեկով մեկ օրում մի քանի կնիք էր օգտագործում պայմանագրերը կնքելու համար:

Խաբված բնակիչները Ալվարդ Մելքոնյանին «ամենայն հայոց թալանչի» և «թալանի ամենամեծ մասնագետ» են անվանում: Ալվարդ Մելքոնյանը երիտասարդ տարիքում է համակարգում աշխատանքի անցել: Ըստ որոշ տեղեկությունների` դեռևս 20 տարի առաջ էլ նրա դեմ դատական գործեր են եղել:

Շենքի խաբված բնակչներն իրենց պայքարը շարունակում են: Չնայած Սերժ Սարգսյանը նրանց խոստացել էր, որ բնակարանների հարցը կլուծվի, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր բնակիչները բողոքի ակցիա են արել ֆինանսների նախարարության մոտ, քանի որ այս հարցով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է: Նախարարը բնակիչներին խոստացել է, որ վաղը կառավարությունը որոշում կընդունի իրենց խնդրի վերաբերյալ: «Ասեց` ձեզ վաղը ժամը 1-ին պատասխան ենք տալու: Մենք էլ հարցրինք` տղամարդու խոսք ես տալի՞ս, ասեց` հա»,- տեղեկացրին բնակիչները:

Ըստ Սերժ Սարգսյանի հանձնարարականի` Լոգիկոն բիզնես-կենտրոնը պետք է իր կիսակառույց շենքերից մեկն ավարտին հասցնի ու մարդկանց այնտեղ տեղավորի: Բայց, մինչ այդ, կառավարությունը պետք է հարկերից ազատի ընկերությանը, որպեսզի հնարավոր լինի աշխատանքներն արագ ավարտին հասցնել:

Բնակիչները նաև դատական կարգով են փորձում վերականգնել իրենց խախտված իրավունքները: Նրանք միջնորդություն են ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` կառուցապատողներից նախկին ոստիկան Սիմոն Աղազարյանի դեմ: Սակայն արդեն մի քանի նիստ է` Աղազարյանը դատարան չի ներկայանում` առողջական խնդիրների պատճառով»,-ասված է հոդվածում։

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Ալվարդ Մելքոնյանը հին հաշիվներ ունի Հրայր Թովմասյանի հետ և նրա պնդումները առնվազն լուրջ չի համարել անառարկելի ճշմարտություն։ Ըստ էության՝ իշխանությունները գտել են մի նոտարի, որը բնակիչների պահանջով և այն ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի օրինական որոշմամբ զրկվել է նոտարի պաշտոնից։ Իշխանությունները նրան առաջարկել են համագործակցել ու «վրեժ լուծել» նախկին նախարարից, որը հիմա էլ ՍԴ նախագահ է ու չի ենթարկվում գործադիր իշխանությանը։ Իսկ պլանի հաջող իրականացման դեպքում Ալվարդ Մելքոնյանը կարող է նաև պարգևատրվել՝ պետական պաշտոնի տեսքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։