Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Հայաստան

Թույլ է տրվել անմեղության կանխավարկածի պահպանման պահանջի խախտում. ՄԻՊ-ը՝ Հ1-ի ռեպորտաժի մասին

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը եւ հանրային քննարկումները՝ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ 2020 թվականի հունվարի 29-ին եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, այդ կապակցությամբ փաստաբանի հրապարակային հայտարարությունը եւ բողոքը։

Այս առնչությամբ ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ ասվում է.


«Ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով լրագրողական բազմաթիվ հարցումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հրապարակել այդ հարցի առնչությամբ իր իրավական դիրքորոշումները:

Անմեղության կանխավարկածի սկզբունքն արդար դատաքննության իրավունքի անփոխարինելի բաղադրիչ է: Այս հիմնարար սկզբունքի պահպանման պահանջը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ պաշտոնատար անձանց ու լրատվամիջոցներին՝ յուրաքանչյուրին ըստ իրավասության կամ կարգավիճակի:

Իրավական ցանկացած ընթացակարգ պետք է իրականացվի դրա համար նախատեսված պարտադիր կանոնների խստիվ պահպանմամբ: Այդ պարտադիր կանոններից շեղումը չի կարող արդարացվել անգամ իրավաչափ որեւէ նպատակով:

Անկյունաքարային նշանակության այդպիսի պահանջ է քրեադատավարական ցանկացած ընթացակարգի ժամանակ անմեղության կանխավարկածի երաշխավորումը: Անմեղության կանխավարկածի չպահպանումը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը: Այն պետք է խիստ պահպանվի ցանկացած գործով վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ արարքի մասին է խոսքը, հասարակության շրջանում ինչ վարկ ունի անձը եւ այլն:

Այս պահանջն առաջնահերթ ուղղված է հանրային իշխանության բոլոր մարմիններին ու պաշտոնատար անձանց եւ նշանակում է, որ նրանք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում:

Իրենց հրապարակային դիրքորոշումներում կամ հայտարարություններում առանձնապես պետք է զգույշ լինեն այն մարմինները, որոնք պատասխանատու են քրեական հետապնդման համար եւ ում քաղաքացին ընկալում է պետության՝ իրավախախտումների, այդ թվում նաեւ հանցավորության դեմ պայքարի ոլորտի մարմին:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով փաստաբանը բարձրացրել է նաեւ տեսանյութի հրապարակմամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի խախտման հարց: Ըստ այս օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները պետք է կատարվեն՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի եւ դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն:

Օրենսդրական այս պահանջն ունի հատուկ նպատակ. այն լրացուցիչ երաշխիք է, որ պետք է պարտադիր հաշվի առնվի քրեական վարույթի ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցանկացած գործողություն կատարելիս այդ վարույթի կամ ՍԴ դատավորի մասնակցությամբ գործողության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման հարցում:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ արձանագրել, որ դատական ու իրավապահ մարմինների գործունեության, այդ մարմիններում քննվող գործերի վերաբերյալ տեղեկություններ լրատվամիջոցներով ստանալը մարդու հիմնարար իրավունքներից է: Դա խոսքի ազատության կարեւոր բաղադրիչ է: Հետեւաբար, լրագրողները պետք է ունենան քրեական արդարադատության ոլորտին վերաբերող տեղեկություններ ստանալու եւ ազատորեն տարածելու հնարավորություն:

Դրա հետ միասին, Հայաստանի միջազգային պարտավորությունները կոնկրետ քրեական գործերին վերաբերող տեղեկություններ լրագրողների տարածելու հարցում առաջադրում են հատուկ պահանջներ: Մասնավորապես, «Լրատվամիջոցներով քրեական վարույթներին վերաբերող տեղեկությունների տրամադրման մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Rec(2003)13 հանձնարարականի 2-րդ սկզբունքի համաձայն՝ անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս է:

Ըստ նշված միջազգային կանոնի՝ հետեւաբար, ընթացիկ քրեական վարույթին վերաբերող կարծիքները եւ տեղեկությունները կարող են տրամադրվել կամ տարածվել լրատվամիջոցներով, եթե դա չի խախտում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածը: Նույն հանձնարարականը մեղադրյալին վերապահում է պաշտպանության արդյունավետ միջոցի հնարավորություն, եթե խախտվել է արդար դատաքննության իրավունքը:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Լրագրության էթիկայի մասին» թիվ 1003 (1993) բանաձեւի 22-րդ կետի համաձայն՝ լրագրության մեջ տեղեկությունները եւ կարծիքները պետք է հարգեն անմեղության կանխավարկածը, հատկապես այն գործերով, որոնք դեռ ավարտված չեն եւ պետք է ձեռնպահ մնալ գնահատականներից:

Հետեւաբար, անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը պետք է պահպանվի նաեւ լրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքում:

Անդրադառնալով ուսումնասիրված տեսանյութին՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նախ, մեջբերվող տեղեկությունները, որ ըստ տեսանյութի՝ տրամադրել է Հատուկ քննչական ծառայությունը, խնդրահարույց են անմեղության կանխավարկածի տեսանկյունից:

Ուստի, լրատվամիջոցին տվյալներ տրամադրելիս քննչական մարմինը ցանկացած պարագայում պարտավոր է անմեղության կանխավարկածի հետ կապված անհրաժեշտ բոլոր վերապահումներն անել կամ ընտրել այնպիսի ձեւակերպումներ, որոնք չեն խախտի անմեղության կանխավարկածն ու նախաքննության տվյալների հրապարակման իրավասության չարաշահման հարց չեն առաջացնի: Դրանից բացի, լրատվամիջոցն ինքը պարտավորություն ունի հրապարակելու միայն այնպիսի տեղեկություններ, որոնք չեն խախտում անձի անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքի պահանջը:

Հղումը պետական մարմնի վրա ինքնին չի կարող համարվել ընդունելի հիմնավորում պատասխանատու լրագրության սկզբունքների տեսանկյունից:

Այս դիրքորոշումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Դյու Ռոյը եւ Մալողին ընդդեմ Ֆրանսիայի (DU ROY AND MALAURIE v. FRANCE, 3 հոկտեմբերի 2000թվական, գանգատ թիվ 34000/96) գործով վճռի 34-րդ կետից, որի համաձայն՝ ընթացիկ քրեական վարույթի վերաբերյալ նյութ պատրաստող լրագրողները պարտավոր են հարգել մեղադրյալի անմեղ համարվելու իրավունքը:

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած պարագայում լրատվամիջոցի հրապարակման կամ տեսանյութի ձեւակերպումները պետք է լինեն այնպիսին, որ ինքնին չստեղծեն կանխակալ ազդեցություն անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում: Խոսքը նաեւ վերաբերում է տեսանյութում օգտագործվող ձեւակերպումներին ու բառապաշարին:

Ուստի, ինչպես Հատուկ քննչական ծառայությունը, այնպես էլ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման պատասխանատուները հետեւողական չեն եղել անմեղության կանխավարկածն ապահովելու հարցում, եւ տեսանյութով թույլ է տրվել անմեղության կանխավարկածի պահպանման պահանջի խախտում:

Հասարակության իրազեկվածության եւ հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովման տեսանկյունից լրագրողներն ունեն կարեւորագույն առաքելություն: Նրանք իրենց մասնագիտական աշխատանքով ապահովում են հասարակության մոտ պատկերացումների ձեւավորումը երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ եւ այդպիսով քաղաքացիական վերահսկողությունն այդ գործընթացների նկատմամբ:

Պատասխանատու լրագրության կանոնները ենթադրում են, որ լրագրողի աշխատանքը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության, քրեական վարույթին ներգրավված անձի իրավունքների նկատմամբ հարգանքի, ինչպես նաեւ լրագրողական նյութի պատրաստման բազմակողմանիության ապահովման վրա:

Լրագրողի պատրաստած նյութը կամ վերլուծությունը պետք է լինի հավասարակշռված եւ բազմակողմանի:

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ անմեղության կանխավարկածի պահպանման պահանջի խախտումները լրատվամիջոցներով, այդ թվում՝ այլ հեռուստաընկերություններով կրում են տարածված բնույթ: Սա մտահոգիչ երեւույթ է, որի վերացման ուղղությամբ պետք է տարվեն համակարգված ու նպատակային աշխատանքներ:

Ուստի, լրագրողներին եւ լրատվական կազմակերպություններին խնդրում եմ մարդու մեղավորության վերաբերյալ գնահատականներում լինել առավել ուշադիր՝ բացառելով որեւէ կանխակալ վերաբերմունք մինչեւ իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը:

Հանրային ու հատկապես՝ իրավապահ մարմինները իրենց գործունեության ընթացքում պարտավոր են խստորեն պահպանել անմեղության կանխավարկածի հիմնարար պահանջն՝ իր բոլոր բաղադրիչներով: Այդ պահանջի խաթարումը խնդրահարույց է ոչ միայն անձի իրավունքների, այլ նաեւ քննության որակի ու արդյունքների նկատմամբ հավաստիության տեսանկյունից:

Հրապարակման համար լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրելիս անմեղության կանխավարկածի երաշխավորման սկզբունքով ղեկավարվելը պարտադիր է: