Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին
Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Դատավորը որոշումը կհրապարակի փետրվարի 3-ին ժամը 10.00-ին:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում հունվարի 31-ին Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի էր ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը:

















































