Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Հայաստան

Ի՞նչ են շահելու պետությունը եւ պացիենտները․ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում, մասնավորապես, ասվում է․

«Մեծարգո պարոն Վարչապետ,

Ստիպված ենք բաց նամակով դիմել Ձեզ, քանի որ այսօր՝ հունվարի 30-ին ՀՀ կառավարության նիստին ընդունվեց Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ը (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշումը:

Ինչպես գիտեք, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աշխատակիցներից 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Ձեզ հասցեագրված դիմումը վերահասցեագրվել էր ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից 2020 թվականի հունվարի 13-ին ստացվել էր պատասխան գրություն գլխավոր քարտուղարի տեղակալի անունից:

Դիմումում ներկայացված էին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աշխատակիցների մտահոգությունները կապված դեռևս անցյալ տարվանից կենտրոնի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ՝ ակնկալելով Ձեր անմիջական արձագանքն ու սրտացավ աջակցությունը: Խնդիրը վերաբերում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելուն:

Ցավոք, Ձեզ հասցեագրված մեր մտահոգությունները ոչ միայն չփարատվեցին, այլ ընդհակառակը՝ ավելի խորացան: Առողջապահության նախարարությունն այդպես էլ չանցկացրեց բաց մասնագիտական քննարկումներ միացման հասցեատեր կազմակերպությունների մասնագետների, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ և դարձյալ անպատասխան թողեց մեր բարձրաձայնած հարցերը: Մասնավորապես, կրկին չներկայացվեցին նախաձեռնված գործընթացի գնահատված օգուտները, վնասները, արդյունավետությունը, ծախսարդյունավետությունը, հնարավոր խնդիրները, ռիսկերը և դրանց լուծման ու հաղթահարման ուղիները: Ի վերջո, անհասկանալի մնաց նաև, թե միավորման արդյունքում ի՞նչ են շահելու պետությունը, պացիենտները, ծառայություններ տրամադրողները, ի՞նչ է ակնկալվում տնտեսել և դրա համադրությունը հնարավոր ռիսկերի հետ, որքանո՞վ է միավորումը նպաստելու տրամադրվող ծառայությունների արդյունավետության, ծախսարդյունավետության և մատչելիության բարձրացմանը, ազատվելու՞ են արդյոք շենքային տարածքներ:

Իսկ առողջապահության նախարարությունից ստացված պատասխան գրությունից տպավորություն է ստեղծվում, որ այն գրվել է առնվազն ոլորտի խնդիրներին անտեղյակ և դրանց լուծման ուղիներին չտիրապետող անձանց կողմից: Ավելին, ամբողջ գործընթացը սկսվել և իրականացվել է ոչ թափանցիկ, բացարձակապես հաշվի չառնելով մասնագետների կարծիքը և առաջնորդվելով ամբիցիաներով ու անսխալական լինելու թյուր համոզմունքով: Չնայած առողջապահության նախարարը տարբեր առիթներով հայտարարում է ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս մասնագետների կարծիքը հաշվի առնելու կարևորության և անհրաժեշտության մասին, սակայն իրականում մենք շարունակաբար բախվում ենք տրամագծորեն հակառակ մոտեցման, երբ մասնագիտների կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնվում, անտեսվում է, և մասնագիտական քննարկումներ կազմակերպելու մեր բոլոր առաջարկները մնում են անպատասխան:
Նաև զավեշտալի է, որ մեր կազմակերպության աշխատակիցների անունից Ձեզ ուղղված դիմումի պատասխանի կատարողը այն կազմակերպության ղեկավարն է, որը տվյալ գործընթացի շահագրգիռ կողմն է, և ակնհայտ է շահերի բախումը:

Անտեսելով այն, որ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի` որպես առանձին կառույցի գոյությունն ամրագրված է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով, փորձ է արվում «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի միացումը տեղավորել օպտիմալացման քաղաքականության համատեքստում: Սակայն իրականում օպտիմալացման քողի տակ 30-ամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ոլորտում նշանակալի ձեռքբերումներ ապահոված, երկրին միջազգային ճանաչում բերած և ոլորտում տարածաշրջանի առաջատար կազմակերպություն դարձած ազգային նշանակության (այդ թվում Արցախի Հանրապետության համար) ՁԻԱՀ-ի ԿՀԿ ՊՈԱԿ-ի միջոցները նվիրաբերվում են ՓԲԸ-ի (շահույթ հետապնդող կազմակերպության)՝ ամբողջովին իմաստափոխելով օպտիմալացման գաղափարը և, ըստ էության, հանգեցնելով ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի, որպես կարևորագույն կառույցի, լիկվիդացման:

Ընդհանուր առմամբ առողջապահության նախարարության պատասխան գրության մեջ չկա որևէ հիմնավորված փաստարկ, իսկ եղածները մտացածին են և անհիմն:

Բացարձակ հիմնազուրկ է այն միտքը, թե միավորման արդյունքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի ռեսուրսները կարող են հաջողությամբ օգտագործվել նաև մի շարք այլ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացներում, քանի որ ներկայումս էլ դրա համար չկա իրավական կամ որևէ այլ բնույթի խոչընդոտ:

Որևէ քննադատության չի դիմանում այն միտքը, թե ՄԻԱՎ վարակին զուգորդող ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտների ստացիոնար բուժման համար, որոնց թիվը չի անցնում տարեկան 50-ից, անհրաժեշտ է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն միացնել «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին: Քանի որ մի կողմից ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն միայն 2019 թվականին ՄԻԱՎ վարակի բուժում տրամադրել է ավելի քան 2100 պացիենտի, իրականացրել է զուգորդող մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելում և ամբուլատոր բուժում ավելի քան 200 պացիենտի շրջանում և տարեցտարի նոր դեպքերի արձանագրմանը զուգընթաց այդ թվերն անխուսափելիորեն աճելու են: Մյուս կողմից ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ կարող են զարգանալ զուգորդող և ուղեկցող այլ հիվանդություններ (տուբերկուլոզ, ուռուցքային հիվանդություններ, բազմապիսի սոմատիկ, հոգեկան հիվանդություններ և այլն), որոնց դեպքում ստացիոնար բուժումը կազմակերպվում է համապատասխան կլինիկաներում: Այդ դեպքում ինչու չի առաջարկվում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն միացնել, օրինակ՝ տուբերկուլոզի կամ ուռուցքաբանության ազգային կենտրոններին, բազմապրոֆիլ որևէ հիվանդանոցի:

Հիմնավոր չէ այն միտքը, թե նշյալ միացումն իրականացվում է ծառայությունների կրկնօրինակումների վերացման ու արդյունավետության բարձրացման նպատակով, քանի որ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի գործառույթները և տրամադրվող ծառայությունները եզակի են: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում չկան կրկնվող ծառայություններ և միացումը որևէ կերպ չի բարձրացնելու դրանց արդյունավետությունը, այլ ընդհակառակը, համաձայն փորձագիտական կարծիքի բերելու է դրա կտրուկ անկման, ինչի փաստարկված հիմնավորումները ներկայացվել էին Ձեզ հասցեագրված մեր դիմումում, և որոնք ոչ մի կերպ չի ուզում լսել առողջապահության նախարարությունը:

Միանգամայն անհիմն է պատասխան գրության մեջ տեղ գտած այն միտքը, թե ՄԻԱՎ վարակով պացիենտների նկատմամբ առկա խտրական վերաբերմունքին որոշակիորեն նպաստում է նաև այդ վարակի ախտորոշումը և բուժումը միայն ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում իրականացնելը, իսկ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի միացումը կնպաստի խարանի և խտրականության նվազեցմանը, այն դեպքում, երբ նշված գործառույթներն ըստ էության կրկին իրականացվելու են մեկ նոր ստեղծվող կազմակերպությունում:
Ելնելով վերոգրյալից, կրկին արտահայտելով մեր խորը մտահոգությունը թե՛ մեր կազմակերպության հետագա կարգավիճակի, թե՛ աշխատակիցների հետագա զբաղվածության, թե՛ ոլորտի հնարավոր մարտահրավերների, այդ թվում պացիենտներին շարունակական որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման հարցերով, խնդրում ենք Ձեր անմիջական միջամտությունը կասեցնելու միավորման վերաբերյալ որոշման կիրառումը և ընդունելու մեր ներկայացուցիչներին անմիջականորեն Ձեզ առավել մանրամասն ներկայացնելու խնդիրը, քանի որ առողջապահության նախարարության պատասխանատուները, ըստ էության չեն պատկերացնում իրենց նախաձեռնության բոլոր հնարավոր բացասական հետևանքներն ու ակնհայտորեն խուսափում են մասնագիտական քննարկումներից:

Կանխավ շնորհակալ ենք մեր մտահոգություններին արձագանքելու համար:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներ

30 հունվարի 2020թ.»