ՄԻՊ-ն ուսումնասիրել է Հանրայինի ռեպորտաժը ՍԴ նախագահի մասին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ եթեր հեռարձակված տեսանյութը՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ։
Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Այդ հարցով Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել նաև Հրայր Թովմասյանի փաստաբանը:
Այս պահին կազմվում է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որը կհրապարակվի այսօր։

















































