Ճվճվ Արոյի որդին դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդուն՝ Սարգիս Վարդանյանին և դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Սարգիս Վարդանյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը: Այսօր է որոշումը հրապարակվել:
Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ՝ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ գերազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել:
Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին և ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:
Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...