Ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանի վերադարձի դեպքում. իշխանությունը նախապատրաստվում է դրան
«Փաստ» թերթը գրում է․
«Փաստ» թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՏՄ կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է վերադառնալ Հայաստան եւ բավականին ակտիվորեն ներգրավվել ՀՀ քաղաքական դաշտի զարգացումներին։
Ինչպես հայտնի է, 2020-ի փետրվարին լրանում է ԵՏՄ-ում Սարգսյանի նախագահության ժամկետը (ռոտացիոն կառավարման սկզբունքի համաձայն, ԵՏՄ նախագահությունը հաջորդիվ կստանձնի Բելառուսը), եւ նա ԵՏՄ-ում, մեծ հաշվով, այլեւս անելիք չունի։
Թերթի աղբյուրը չի բացառել, որ նախկին վարչապետի՝ ՀՀ քաղաքական դաշտ վերադարձը լինի նոր ուժի տեսքով, որի ներկայացուցչական կազմը հնարավոր է բավականին տպավորիչ լինի։
Միաժամանակ թերթի կառավարական աղբյուրները, որոնք, ի դեպ, նույնպես կանխատեսում են, որ Սարգսյանը, ՀՀ վերադառնալով, ակտիվորեն ներգրավվելու է քաղաքական գործընթացների մեջ, նշում են, որ իշխանությունները Սարգսյանի վերադարձի հանգամանքը պահում են իրենց խոշորացույցի տակ։
Մեր աղբյուրը փոխանցել է նաեւ, թե չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստան վերադարձը ուղեկցվի տարբեր քրեական գործերում նրան ներառելու փաստով։
Մասնավորապես, կառավարության կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նախատեսում են Սարգսյանի՝ ՀՀ վերադարձից հետո, հատկապես եթե նա ընդգծված ընդդիմադիր դիրքավորում ունենա, հանգամանալից քննության ենթարկել նրա վարչապետության տարիները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...