«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը չի ընդունում առաջադրված մեղադրանքները
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
«Փաստացի գործողությունները նա ընդունում է, որ ինքն է կատարել։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածն (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելը) ունի խրախուսական նորմ, համաձայն որի եթե պատանդ վերցրած անձը կամովին ազատում է պատանդին և հրաժարվում է իր պահանջից, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր փաստացի կատարած գործողությունները այլ հանցակազմ իրենց մեջ չեն պարունակում։ Այս հանգամանքից ելնելով՝ մեղադրյալ Արթուր Թորոսյանն իրեն առաջադված մեղադրանքը չի ընդունում՝ գտնելով, որ դեպքից հետո ինքը հրաժարվել է իր պահանջից և ազատ է արձակել պատանդին», - ասաց Աղաջանյանը։
Ըստ նրա՝ հարցաքննվել է նաև գործով տուժող անձը։
Իսկ թե ինչն էր դրդել երիտասարդին նման քայլի դիմելմ կամ ինչ պահանջներ էր նա ներկայացնում, փաստաբանը չմանրամասնեց՝ ասելով, որ դրանք նախաքննության ընթացքում նպատակահարմար չի գտնում հրապարակել։
Քրեական գործը 3 հոդվածներով էր հարուցվել։ 3-րդ մեղադրանքը, ըստ փաստաբանի, երիտասարդին չի առաջադրվել, քանի որ պարզվել է, որ Արթուր Թորոսյանի մոտ գտնված զենքն օրինական է։ 32-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել միայն Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զենքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով՝ 2020 թվականի հունվարի 7-ին կամ 8-ին, այդ իսկ պատճառով մեղադրանք առաջադրելու ժամանակ զենքն ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ փոխադրելու մեղադրանքն իրեն չի առաջադրվել», - ասել է պաշտպանը։
Թորոսյանն արդեն կալանավորվել է։ Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...