Կասեցվել է Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի համայնքապետարանից ստացել է գրության, որում կասկածներ են եղել այն մասին, թե պետական գնումների շրջանակներում համայնքի մանկապարտեզներին մատակարարվող կարագը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Սիսիան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախ կատարվել է մատակարարվող կարագի հսկիչ գնում, որի շրջանակներում էլ, ապրանքատեսակի նույնականացման նպատակով, իրականացվել է նաև նմուշառում մանկապարտեզներից: Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:
Միաժամանակ անցկացված փաստաթղթային փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատակարար հանդիսացող «Սիսիանի Հաց» ՍՊԸ-ն որպես «սերուցքային կարագ» մատակարարել է «Крестянское Раздолье» անվանմամբ ապրանքատեսակ, որին կից ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության համապատասխանության հայտարարագրերը: Կազմակերպության հայտարարագրերում սակայն բացակայել են «Крестянское Раздолье» ապրանքատեսակի մասին հղումները:
Բացի այդ ապրանքի արկղի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա վրա առկա մակնշումը կրկնապիտակ է և արտադրողի բնօրինակ մակնշումը բացակայում է:
Տեսչական մարմնի մասնագետները կապ են հաստատել նաև Ռուսաստանի ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության հետ, որի տնօրենը պաշտոնապես հերքել է իրեց կապը տվյալ ապրանքատեսակի հետ և հայտնել, որ «Крестянское Раздолье» ապրանքանիշով արտադրանք իրենց կողմից չի արտադրվում:
Որպես ներմուծող կրկնապիտակի վրա նշված է եղել Ա/Ձ Վիգեն Ստեփանյանը, որի գործունեությունը, սակայն, համաձայն պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության, ժամանակավորապես դադարեցված է:
Կրկնապիտակի տակ առկա մասամբ ջնջված մակնշման հետքերի վերծանումից պարզվել է, որ տվյալ տուփի պարունակությունը Ռուսաստանի Դաշնության «ДМФ» կազմակերպության կողմից արտադրված է բուսակաթնային արտադրանք է՝ «Սփրեդ»:
Զուգահեռաբար «Հանրապետական անասնաբուժասանիտսրական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքները ևս փաստել են, որ փորձաքննության ներկայացված ապրանքատեսակն իր ճարպաթթվային կազմով չի համապատասխանում կարագին ներկայացվող պահանջներին և պարունակում է բուսական յուղեր:
Այդպիսով, Սիսիանի մանկապարտեզներին սերուցքային կարագի փոխարեն մատակարարվել է բուսաճարպային սպրեդ:
Սիսիանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա խմբաքանակների իրացումը կասեցվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կեղծիքի ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...