Կոչ եմ անում պարգեւավճարների եւ գործուղումների գումարներն ուղղել ծննդատների վերազինմանը. ՀԿ նախագահ
«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը կոչ է անում պարգեւավճարների եւ գործողումների վրա ծախսվող գումարները ուղղել համայնքների ծննդատների վերազինմանը: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
«Քանի որ այսօր մեր պետությունը բացի պարգեւավճարներից եւ գործուղումների վրա գումարները վատնելուց, ուրիշ ոչինչ չեն կարողանում անել, որպեսզի զարգացնեն մեր պետությունը եւ ես կոչ եմ անում ուղղորդել այդ գումարները ծննդատների վերազինմանը»,-ասաց նա` նշելով, որ ինքը հաշվեհամար է բացել եւ դրամահավաք է անցկացնում Աչաջուր համայնքի ծննդատան վերազինման համար:
Նրա խոսքով` դրամահավաքը հսկելու է ինքը եւ հավաքված ողւ գումարը ուղղվելու է «Աչաջուր» առողջապահական կենտրոնին:
«Կոչ եմ անում առողջապահության նախարարին եւ վարչապետին մեկ անգամ գնալ այնտեղ եւ տեսնել` մարդիկ ինչ պայմաններում են աշխատում, թե ինչքան է այն սահմանին մոտ եւ կարծում եմ` վարչապետը լինելով Տավուշի մարզից, ինքը շատ լավ տեղյակ է, թե գյուղն ինչ դիրք ունի»,- ասաց նա:
ՀԿ նախագահ Նունե Ավանեսյանը նաեւ առաջարկեց անցկացնել հանրային լսումներ, թե ինչու Աչաջրի հարակից համյանքների հղիներին չեն տանում Իջեւանի կամ Նոյեմբերյանի ծննդատներ, այլ տանում են Աչաջրի ծննդատուն:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...