Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Հայաստան

Հերթական անգամ իշխանությունները կայացնում են չմտածված որոշում. Իգոր Զարգարյան

Նիկոլ Փաշինյանը ստիպված չէր լինի խորհրդարանում անձամբ առաջարկել լուծում սպանդանոցների խնդրի վերաբերյալ, եթե իշխանությունները ժամանակին ուսումնասիրեին իրավիճակը, և նրա թիմը մշակեր տարբեր լուծումներ՝ առանց ագարակատերերի «թավշյա» խթաններին սպասելու: Այս մասին իր «Novostink.net»-ին տված հարցազրույցում ասել է«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը:

«Վերջին մի քանի օրերին ՀՀ Կառավարության շենքի առջև անասնապահությամբ զբաղվող ագարակատերերի կազմակերպած ցույցերը նպատակասլաց ընթացք են սկսել կրել։ Թեև դեպքերն ընթանում են Հայաստանի Կառավարության շենքի առջև, սակայն հնարավոր է, որ ճանապարհների փակման նպատակով տարերայնորեն ձևավորված խմբերի գործունեությունը հետագայում ծավալվի հանրապետական նշանակություն ունեցող ուղիներում։

«Եթե Նիկոլը, փողոցներ փակելով, հասավ իր նպատակին, ապա մենք ևս կփակենք Հայաստանի բոլոր ճանապարհները» դատողությունը և «փողոցում որոշումներ ընդունելու» մեխանիզմը, որոնք կիրառեց Նիկոլը, դարձել է օրինակ, և այն հնչեցնում են ագարակատերերը։

Անասնապահական և անասնաբուծական նորմերի պահպանման, վարակված մսի վաճառքի բացառման, ինչպես նաև կենդանիների կաշվի առաջնային մշակման, կաշեգործության զարգացման և կաշվի արտադրության մեջ դրա կիրառման նպատակով դեռևս մի քանի տարի առաջ Հայաստանի ողջ տարածքում կառուցվեցին կենդանիների սպանդանոցներ։

Նշենք, որ այդ ժամանակ չի գործել կենդանիների կաշվի մշակման նախկինում գոյություն ունեցող հզոր երևանյան ֆաբրիկան․ կենդանիների մաշկի մշակումն իրականացվում էր տարերայնորեն՝ այն փոքր չափաբաժիններով արտահանելով Հայաստանից դուրս»:

Սկսած նախորդ տարվանից՝ կրկին արդիական է դարձել Հայաստանի տարբեր տարածաշրջաններում կենդանիների սպանդանոց բացելու և այն շուտափույթ շահագործման հանձնելու խնդիրը։ Առ այսօր կառուցվել է 38 սպանդանոց։ Սրանցից մի քանիսը դեռևս չեն գործում , այսինքն՝ սպանդնաոցների ընդհանուր քանակը դեռևս բավարար չէ, մանավանդ եթե նկատի ունենանք սպանդանոցների՝ բնակավայրերի մոտ կառուցելու խնդիրը։ Եկեք կանգ առնենք և խոսենք ցույցերի ծագման պատճառների մասին:

Ըստ էության, ցույցերի ընտրած ընթացակարգի պատճառները հետևյալն են․

1. ՀՀ տարածաշրջաններում կառուցված սպանդանոցները քիչ են, նրանց քանակը բավարար չէ, գործում են անասնապահական ֆերմաների մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, և նույնիսկ մի քանի կենդանու տեղափոխումը այդ սպանդանոցներ ագարակատերերի բիզնեսը դարձնում է վնասաբեր։ Այդ խոստովանեց նաև Նիկոլ Փաշինյանը Խորհրդարանի ամբիոնից ելույթի ժամանակ:

2. Ագարակատերերի մատուցած ծառայությունների գնային տատանման քաղաքականությունը չունի կայուն տրամաբանական հիմնավորում, որը, բնականաբար կհանգեցնի որոշակի մոնոպոլիաների՝ նպաստելով մանր ագարակատերերի բիզնեսի արդյունավետությանը։

3. Այս ոլորտի՝ մի համակարգից մյուսին անցնման շրջափուլում ագարակատերերը պարզապես նախապատրաստված չեն և ի վիճակի չեն այլընտրանքային լուծումների որոնման։

Վարչապետը խոստացել է սուբսիդավորել սպանդանոցների համար սարքավորումներ գնելիս կամ ձևակերպել լիզինգ։ Արդյոք դա խնդրի լուծում է, հնարավոր կլինի իմանալ ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրելուց հետո, բայց դա արդեն ընդառաջ քայլ է:

Համենայնդեպս, գյուղտեխնիկայի ձեռքբերման պրակտիկան Հայաստանում գոյություն ունի արդեն մի քանի տարի և կյանքի իրավունք ունի։

Այսպիսով, ամփոփելով․

o Անհրաժեշտ է հաշվի առնել, որ սպանդանոցների վերաբերյալ որոշումն ընդունվել է դեռևս 2017 թվականին, և այս ամբողջ ընթացքը նախատեսված էր այն գործնականում կիրառելու, նյութատեխնիկական և ենթակառուցվածքային բազա ապահովելու համար, սակայն այս ժամանակն անտեղի մսխվել է, ինչը հենց այս իշխանությունների ձախողումն է։

o Հերթական անգամ իշխանությունները կայացնում են չմտածված որոշում, որը նախապես չի քննարկվել այս գործընթացի մասնակից օղակներում՝ հասարակ ագարակատիրոջից մինչև սպանդանոցների տերերը։ Փաստորեն, իշխանությունները ստիպված են որոշումներ ընդունել, այսպես կոչված, «հեղափոխական» մեթոդով: Մի ՞ թե այդ խնդրի լուծմամբ պետք է զբաղվի երկրի վարչապետը, հնչեցնելով այն Աժ ամբիոնից: Նիկոլ Փաշինյանը մինչև հուլիսի 1-ը ժամկետ է սահմանել գյուղացիների համար, որպեսզի նրանք կարողանան լուծել իրենց խնդիրները և այլ քննարկումներ այլեւս չեն լինի:

Նման ժամկետ պետք է սահմանել համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի նրանք հասկանան ագարակատերերի հետ ողջամիտ համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը: Սա պետք է դառնա ներկա իշխանության աշխատանքի ներգրավվածության և արդյունավետության ցուցանիշներից մեկը:

Հայաստանում ամենասուր հարցը գործազրկության մակարդակն է և բնակչության սոցիալական պաշտպանվածությունը։ Ագարակատերերի համար բիզնեսի կորուստը կհանգեցնի գործազրկության ավելացման, հնարավոր է, բազմապատկիչ ազդեցությամբ:

Մյուս կողմից, Հայաստանի բնակչությանը և մեր երկրի հյուրերին պետք է ապահովվի բարձրորակ միս, և դա ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության, սննդի անվտանգության և զբոսաշրջության վրա:

Մեր ամբողջ բնակչության շահերից ելնելով, որպեսզի իշխանությունների և ագարակատերերի միջև երկխոսությունը ընթանա ճիշտ և ունենա կոնկրետ, հստակ լուծումներ, մենք ուշադիր կհետևենք իրավիճակի հետագա զարգացմանը»,-ասել է նա հարցազրույցում: