Եռագույնն ուսերին առած՝ Մխիթարյանը կատաղության նոպա առաջացրեց Բաքվում
«Իրավունք» թերթը գրում է.
«Ադբեջանում ծանր տարան Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակը: Եվ դա հասկանալի էր. հերիք չէ Հենրիխ Մխիթարյանը խաղի վերջակետը դրեց փառավոր գոլով, մի բան էլ, ի տես ողջ աշխարհի, մարզադաշտում հաղթանակն էր տոնում չեմպիոնական գավաթը ձեղքին ու հայոց եռագույնն ուսերին:
Նույնիսկ դժվար է հիշել նման օրինակ, երբ եվրոպական ակումբային առաջնություններում մարզիկը հաղթանակը նշած լինի ազգային դրոշով: Նման արարքի համար, եթե չենք սխալվում, նույնիսկ պատիժ է հասնում, ու երեևի Մխիթարյանին կտուգանեն: Բայց...
Թե այս հաղթանակը ի՞նչ մեծ բարոյահոգեբանական արժեք էր նոր-նոր ծանր ահաբեկչական հարձակման ենթարկված Մանչեսթերի, այսինքն՝ նաև Բրիտանիայի և, առհասարակ, ողջ ողջամիտ աշխարհի համար, կարելի է կռահել: Ուստիև, դժվար չէ նաև պատկերացնել, թե ինչ գնահատման կարժանանա Հենրիխի հաղթական գոլը, ու դրանից հետո ինչպես կընկալվի նաև Սթոքհոլմի մարգադաշտում նրա կողմից հայոց եռագույնի ծածանումը: Կարճ ասած, այն, որ այս փաստը նաև Հայաստանի համար հեղինակության առումով մեծագույն ձեռքբերում դարձավ, կասկածից դուրս է: Եվ հենց այդ փաստն է, որ Ադրբեջանում մի այնպիսի ներքին կատաղության նոպա առաջ բերեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները հիմնականում բավարարվեցին միայն 2:0 հաշվով հաղթանակի փաստը նշելով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից