Դպրոցներում մի քանի տասնյակ տեսախցիկներ են հայտնաբերվել. ո՞ւմ են հսկում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Պարզվում է Երեւանում կան դպրոցներ, որտեղ տեղադրված տեսախցիկները տասնյակներով են հաշվվում: Ընդ որում, երբեմն դրանք նախատեսված են եղել նաեւ դասասենյակներն ու ուսուցչանոցները հսկելու համար:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից մեր խնդրանքով տրամադրվեց այն դպրոցների ցանկը, որոնց հետ կապված վարույթ է հարուցվել եւ իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ: Այդպիսի հաստատությունների թիվը 20-նն է եւ դրանք բոլորը գործում են մայրաքաղաքում:
Նշված գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանը տեղեկացրեց, որ դպրոցներից մի քանիսի դեպքում գործը կարճվել է, մյուսների դեպքում արձանագրվել է համաչափության սկզբունքի խախտում: Այսինքն` օրինակ հաստատությունում չեն կարողացել հիմնավորել, որ եթե դասասենյակներում տեղադրված տեսանկարահանող սարքի գոյության նպատակն է գույքն ու նյութերը պաշտպանելը, ապա ինչու են սարքի տեսադաշտում ամբողջ դասարանն ու երեխաները:
Առավել մեծ թվով տեսախցիկներ, ըստ բաժնի պետի տրամադրած տվյալների, առկա է եղել հետեւյալ հանրակրթական հաստատություններում` համար 89 դպրոցում` 23 տեսախցիկ, համար 90-ում` 22, համար 162-ում` 26 տեսախցիկ: Ուշագրավ է, որ բոլոր այս դպրոցները գտնվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Ուսուցչանոցում տեսախցիկ է եղել համար 11 եւ 188 հանրակրթական հաստատություններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից