Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Հայաստան

Դա քաղաքական ստրիպտիզ է. Լիլիթ Գալստյան

Պետական հեղաշրջման փորձերի մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները վկայում են, որ օրվա իշխանության ամբողջ քաղաքական էներգիան ուղղված է անցյալը հրեշացնելու, ամեն ինչ ջնջելու և անընդհատ ներքին թշնամիներ փնտրելու գործին։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

«Եթե իրապես պետական հեղաշրջման փորձեր են եղել, ապա մենք՝ իբրև հասարակություն, իբրև ժողովուրդ և ՀՀ քաղաքացիներ, պետք է իմանանք, թե ովքեր են մեր ներքին թշնամինները, անուններ և գործողություններ պետք է հրապարակվեն, պարտավոր են, այլապես ասվածը մոլորեցնող քաղտեխնոլոգիա է, և պետք չէ սեփական սխալներից, սեփական մեղքերից ու ձախողումներից հանրության ուշադրությունը տանել դեպի թշնամու փնտրտուք։ Սա հերթական կեղծ օրակարգով հասարակությանը զբաղեցնելու քայլ է, որի նպատակն է՝ ցույց տալ, թե քաղաքական թիմն այսօր զբաղված է շատ կարևոր գործով՝ ներքին թշնամու որսով և չեզոքացմամբ։ Կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ օրակարգերի բացակայությունը լրացվում է քաղտեխնոլոգիաներով, որոնք դատարկ են»,- ասել է Լ. Գալստյանը։


Պետական հեղաշրջման փորձերի մասին ԱԱԾ, ՀՔԾ, Դատախազության և ԱԽ-ի՝ իրար հակասող պարզաբանումները Լիլիթ Գալստյանը համարում է իշխող ուժի քաղաքական մերկության վկայություններ.

«Սա ոչ թե հակադրություն է, այլ խոսում է իշխանության քաղաքական մերկության և իշխանության մեջ ցայտնոտային և անկառավարելի վիճակի մասին։ Սա նաև շատ վտանգավոր բանի՝ հասարակությունը պառակտելու և տագնապների, հուզումների մեջ պահելու, հասարակության դիմադրողականությունը կոտրելու մասին է վկայում»,- ասել է դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ ինչպես քաղաքական նույն ուժի մեջ չկա երկխոսություն, այնպես էլ դա չկա ուժային կառույցների միջև։

Նրա խոսքով՝ դա քաղաքական ստրիպտիզ է, որը մերկացնում է այն, որ նույն քաղաքական թիմում և ուժային կառույցներում չկան միասնական սցենարներ։

30 տարի քաղաքականությամբ զբաղվող Լիլիթ Գալստյանը զուգահեռներ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակների միջև՝ ընդգծելով, որ ատելության, ներքին թշնամիներ փնտրելու մթնոլորտ կար նաև Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին։

Ըստ Գալստյանի՝ տեղին են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան և առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակ արձանագրված նախկին պաշտոնյաների մահվան հանգամանքների զուգահեռները։

«Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է, և նրա կողմից հրապարակ նետված փիլիսոփայությունը շատ նման է Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանում նետվածին։ Ես համեմատելու շատ բաներ եմ տեսնում։ Միանշանակ է, որ օրվա քաղաքական իշխանությունն է պատասխանատվություն կրում՝ ինչպես երկրում գեներացվող արժեքների, այնպես էլ՝ նախկին պաշտոնյաների սպանությունների կամ ինքնասպանությունների համար»,- ասել է Լիլիթ Գալստյանը՝ ավելացնելով, որ գործող իշխանությունը նախկին պաշտոնյաների մահվան քաղաքական պատասխանատվությունը չի կրում իր ուսերին, որովհետև հասարակությանը զբաղեցնելու և նախկինում արված ամեն բան ջնջելու խնդիր ունի։

Ըստ Լիլիթ Գալստյանի՝ չկա Հայաստանի ապագայի քարտեզը, չկա նաև ապագային միտված տեսլական և հայեցակարգ՝ ուղղված երկրի զարգացման հեռանկարին։

Նրա համոզմամբ՝ տեսլական ու հայեցակարգ չունի նաև Ազգային ժողովի այն քաղաքական թիմը, որը Նիկոլ Փաշինյանի քայլարշավի արդյունքում է հայտնվել խորհրդարանում։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամի համոզմամբ՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժողովրդավարական արժեքներով իշխանության եկած ուժը բռնել է ավտորիտարիզմի ճանապարհը և ՍԴ-ն համարում է այն հենարանը, որը պետք է անպայման յուրացնի։

«Իշխանությունը որևէ քայլի առաջ չի կանգնում Սահմանադրական դատարանը յուրացնելու համար, գիտեն, որ ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքը չի աշխատի, հիմա էլ գնում են սահմանադրական փոփոխությունների։ Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ սահմանադրությունը խաղ ու պար չէ, որ անընդհատ փոխենք։ Հիմա սահմանադրական փոփոխություններն արվում են քաղաքական նոր կոստյումի վերաձևավորման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակ անցնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին հերքելու ճանապարհով»,- ասել է նա։