Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Մամուլ

Պոպուլիզմը հաղթեց Նիկոլ Փաշինյանին

«168 ժամ» թերթը գրում է.

««Այո՛, եւ միանշանակ այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցների համակարգի, որովհետեւ սա, բացի Ձեր նշած առողջապահական համակարգի խնդիրներից, սա երկրի ստանդարտի եւ երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, եւ այդ փաստարկներից ամենակարեւորն այն է, որ մենք, ցավոք, այս պահի դրությամբ չունենք սպանդանոցների բավարար քանակ եւ խտություն»,- երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով սպանդանոցների հետ կապված խնդրին եւ անասնապահների ու մսավաճառների բողոքի ակցիաներին՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանել է, թե ինչու է կառավարությունը գնացել սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու քայլին՝ առանց սպանդանոցների անհրաժեշտ քանակն ապահովելու:


«Մի պարզ պատճառով, որովհետեւ մենք անընդհատ այս որոշումը հետաձգում ենք: Որովհետեւ այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ ներդրման, շինարարության պրոցեսի մեջ են (վերջին 1,5 տարվա ընթացքում մենք երկու անգամ այդ հետաձգումն արել ենք), մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է՝ «կարո՞ղ ա՝ էս սպանդանոցը կառուցեմ՝ փող ծախսելով, պարզվի, որ կառավարությունն էս կարգավորումը չեղյալ է անելու»»,- ասել է նա՝ տեղեկացնելով կառավարության ընդունած, ըստ էության, միջանկյալ լուծման մասին:

«Մինչեւ սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի՝ սուբսիդավորվող վարկերի եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստվում է նաեւ մարզպետարանների եւ Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ձեւավորել սպանդանոցների նախընտրելի քարտեզ:

Միեւնույն ժամանակ նա շահագրգիռ կողմերին ներկայացրել է մեկ այլ առաջարկ-վերջնագիր: Ըստ Ն. Փաշինյանի, եթե այդ մարդկանց համար ընդունելի լինի այն տարբերակը, որ մինչեւ հուլիսի 1-ը միասին աշխատեն, պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային այլեւս չեն վերադառնալու, ապա պատրաստ է քաղաքացիներին մինչեւ այդ ժամանակ տալ, որ գումար վերցնեն ու պատրաստվեն հուլիսի 2-ից պարտադիր սպանդանոցային մորթին: «Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետեւ այդտեղ հարմար է, այնտեղ սովորել ենք ապրել:

Հիմա եթե բողոքող մեր հայրենակիցների համար այդ առաջարկն ընդունելի է, ուրեմն մենք պատրաստ ենք այս 3 գործողությունն անել ՝ 1. «ծյունինգ անել» սուբսիդավորվող վարկերն ու լիզինգային ծրագրերը, 2. մինչեւ հուլիսի 1-ը, բացառությամբ Երեւան քաղաքի սուպերմարկետների եւ Երեւան քաղաքի ռեստորանների, հանրային սննդի ցանցի, հանրապետության մյուս հատվածներում թողնել նույն իրավիճակը, պայմանով, որ հուլիսի 2-ին ոչ մի պարագայում այս թեմային չենք վերադառնալու՝ ինչ պարզվի-չպարզվի»,- հայտարարել է Ն. Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ, եթե քաղաքացիները չընդունեն այդ առաջարկը, ապա կառավարությունը շարունակելու է սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու գործընթացը:

Սպանդանոցներում պարտադիր մորթը կատարելու դեմ բողոքող հազարավոր մարդկանց պահանջն իսկապես արդար է, բարձրացվող հարցերը՝ արդարացված: Այս մասին ասում են ոչ միայն գյուղացիները, ֆերմերները, այլեւ տնտեսագետներն ու ոլորտի մասնագետները։

Այսպիսով, գյուղացիների, ֆերմերների լայնածավալ բողոքի օրեր տեւած գործողություններից հետո կառավարությունը հետքայլ է անում՝ ներկայացնելով խնդրի ոչ այնքան համալիր, խորքային, որքան միջանկյալ լուծում: Միեւնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացնում բողոքի ձայն բարձրացնող հանրությանը: Այս իրավիճակը վկայում է մի կողմից՝ կառավարության անսկզբունքայնության ու ոչ կոմպետենտ գործունեության, մյուս կողմից՝ թաքնված վախերի մասին: Խնդիրն այն է, որ, եթե սա իսկապես անհրաժեշտ բարեփոխում է, ինչպես պնդում է Ն. Փաշինյանը, ապա կառավարությունը չպետք է տուրք տար բողոքի ալիքին եւ չառաջնորդվեր պոպուլիզմով ու չնահանջեր: Դա, սակայն, կհակասեր անձամբ Ն. Փաշինյանի ու կառավարության պոպուլիստական էությանն ու գործելաոճին:

Մյուս կողմից՝ որոշման ընդունումից հետո է միայն կառավարությունը պարզում, որ անհրաժեշտ թվով սպանդանոցներ չկան, ինչը վկայում է կառավարության ոչ պրոֆեսիոնալության, ոչ կոմպետենտության մասին: Այսինքն՝ հերթական անգամ մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է պոպուլիզմը հաղթում պրոֆեսինալիզմին: Բայց սա միջանկյալ հաղթանակ է կամ հաղթանակ չէ ընդհանրապես, որովհետեւ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից շատերը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են, որ առաջարկված միջանկյալ լուծումը չի բավարարում իրենց, եւ իրենք առաջիկայում վերսկսելու են բողոքի ակցիաները:

Ակնհայտ է, որ կառավարության քայլերի շարունակությունը կախված է լինելու ոչ թե ընդունված որոշման հիմնավորվածությունից ու անհրաժեշտությունից, այլ այն հանգամանքից, թե որքան մարդաշատ կլինեն բողոքի ակցիաներն առաջիկայում: Դա է պահանջում պոպուլիզմի կանոնը, որին անշեղորեն հետեւում է Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Նախօրեին կառավարության մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ Ն. Փաշինյանը ստիպված է նահանջել եւ չեղարկել սպանդանոցների հարցը, գոնե առժամանակ, քանզի նա արդեն սկսել է մտահոգվել ուժայինների այն զեկույցներից, համաձայն որոնց՝ «թավիշը» կամաց-կամաց անցնում է, ու մարդիկ սկսել են դժգոհել գործող իշխանություններից եւ հայհոյել: Մեր աղբյուրը նաեւ նշել էր, որ Փաշինյանը մտածում է՝ ինչպես դրա տակից գոնե ժամանակավորապես դուրս գալ, որպեսզի բողոքի ակցիաները չշարունակվեն եւ չվտանգեն իշխանությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում