Թուրքիայից բխող սպառնալիքները միանգամայն զգալի են Հայաստանի արտաքին քաղաքականությունում. ԱԳՆ
ՄԱԿ շրջանակում գոյություն ունի երկրների խումբ, որոնք դեպի ծով ելք չունեն։ Դրանք 30-ից մի փոքր ավելին են։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հունվարի 22-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի դեպի ծով Հայաստանի ելքի իրավունքի մասին հարցին, ինչին, բոլոր միջազգային նորմերը խախտելով, հակազդում է Թուրքիան՝ հանրապետությունը դնելով փաստացի մեկուսացման մեջ։
Ինչպես նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, նախարարությունում աշխատում են այդ ուղղությամբ։ «Մենք համագործակցություն ենք իրականացնում այդպիսի երկրների հետ։ Բայց այն հարցը, որը մենք հնչեցրինք, պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Այն վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերություններին, եւ այդ փոխհարաբերությունների բացակայությունը, ավելի խոր իմաստով, մարտահրավեր է Հայաստանի եւ նրա անվտանգության համար։ Մենք այդ հարցը դիտարկում ենք հենց այս համատեքստում»,- նշել է Մնացականյանը՝ ավելացնելով, որ դա Հայաստանի ազգային անվտանգության ամենացավագին մարտահրավերներից է։
Նա նշել է, որ Թուրքիայից բխող սպառնալիքները հայտնի են բոլորին եւ միանգաման զգալի են Հայաստանի արտաքին քաղաքականությունում։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը պետք է ավելի խոր վերլուծություն կատարի, որպեսզի հստակ կողմնորոշվի, թե ինչպես է իրականացվելու այդ գործընթացը իրավական դաշտի շրջանակում։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...