Մելանյա Թրամփի ոճային արշավը շարունակվում է. ԱՄՆ առաջին տիկնոջ կերպարները՝ Իտալիայում և Բելգիայում (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնու հետ առաջին նախագահական շրջագայության ընթացքում շարունակում է այցելել տարբեր երկրներ՝ յուրաքանչյուր նոր վայրում ներկայանալով իրեն բնորոշ ոճայնությամբ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, երեկ Դոնալդ և Մելանյա Թրամփերն այցելել են Իտալիա: Վատիկանում նախագահական զույգը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:
Կաթոլիկների հոգևոր առաջնորդի հետ հանդիպման կապակցությամբ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հագնվել է հավուր պատշաճի՝ ծնկից ներքև սև ժանյակավոր զգեստ, նրբագեղ սև քող և, ընդհանուր առմամբ, շատ զուստ և էլեգանտ տեսք է ունեցել:
Այնուհետև 47-ամյա առաջին տիկինն առանց զգեստափոխվելու այցելել է Վատիկանի մանկական հիվանդանոց, հանդիպել բուժվող երեխաներին, լուսանկարվել, խաղացել ու զրուցել նրանց հետ:
Ավելի ուշ նախագահական օդանավը վայրէջք է կատարել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ ԱՄՆ առաջին տիկինը կրկին ներկայացել է դասական ոճով՝ սև ու սպիտակ վանդակավոր կոստյում՝ համադրված սազական բարձրակրունկներով:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ այս շրջագայության ընթացքում ԱՄՆ առաջին տիկնոջ բոլոր ոճային ընտրությունները հաջողված են եղել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից