Լոռու մի քանի դպրոցում Վերջին զանգը չի հնչի
Մայիսի 25-ին ու 26-ին Հայաստանի դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Լոռու մարզում 12-ամյա կրթական համակարգով դպրոցը կավարտի շուրջ 1650 աշակերտ:
Մարզի մի քանի դպրոցներում, սակայն, Վերջին զանգը որպես այդպիսին չի հնչի: Պատճառը շրջանավարտների բացակայությունն է: 12-րդ դասարանի աշակերտ չունենալու պատճառով վերջին զանգը չի հնչի Բովաձորի, Ամրակիցի ու Դաշտադեմի դպրոցներում:
Մարզի թվով 4 դպրոցներում Վերջին զանգին կմասնակցի 12-րդ դասարանի մեկական աշակերտ: Դրանք են Ախթալայի թիվ 1, Ալավերդու թիվ 11, Թեղուտի միջնակարգ ու Լերմոնտովոյի դպրոցները:
Մարզի եւս 5 դպրոց կունենա 2-ական շրջանավարտ: Դրանք են Մեդովկայի, Ղուսալիի, Ջիլիզայի, Ազնվաձորի, Ուռուտի դպրոցները:
Ի դեպ, հաջորդող երկու տարիներին Ջիլիզայում եւս վերջին զանգ չի հնչի, քանի որ դպրոցը ներկայումս 10-րդ ու 11-րդ դասարանցիներ չունի:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից