«Սուտ եք խոսում». Գյուղացիները Արմավիրի մարզպետարանի ներկայացուցչի խոսքերին չհավատացին
Արմավիր-Երեւան մայրուղու մոտ Մրգաշատ գյուղի հատվածում բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին վրդովեցրեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի հայտարարւթյունը, որ Արմավիրի մարզը սպանդանոցի խնդիր չունի։
«Այստեղ հայտարարում են, որ ամբողջ մարզը սպանդանոցի խնդիր չունի։ Ժողովուրդ, եթե այսքան բան լսում եք, հելեք, մեծ ու մանուկ եկեք այստեղ ու ասեք, որ այստեղ խնդիր կա։ Այսօր մեր տեղը ինքն եկել, մեր հարցիրն պատասխանում է, որ խնդիր չկա»,-հայտարարեց գյուղացիներից մեկը։
Անասնապահներից մեկն էլ պնդեց՝ պետք է շուկան գա բալանսի, նոր պահանջեն սպանդանոցում մորթ իրականացնել․ «Գյուղացիները համաձայն չեն, որ ֆիքսված 10 հազար դրամ լինի, բացի այդ չկա սպանդանոցների բավարար քանակը։ Որոշել եք, հարց չկա, թողեք շուկան գա բալանսի, նոր պահանջեք սա»։
Այվազյանի պնդմանը, որ սպանդանոցներում շուկայական գնով կգնեն միսը, գյուղացիները հակադարձում էին․ «Սուտ է խոսում»։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...