Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց. Նա նստացույց է սկսելու հրապարակում (Լուսանկար, Տեսանյութ)
Վարդաշեն ՔԿՀ-ից այսօր՝ մայիսի 25-ին, ազատ արձակվեց 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ նրան ՔԿՀ-ի դիմաց դիմավորեցին ընկերները, հարազատներն ու աջակիցները:
Ավետիսյանը ՔԿՀ-ից դուրս եկավ իր աճեցրած վարդերով, որոնք նվիրեց իրեն դիմավորող կանանց։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ շարունակելու է իր պայքարը անարդարության դեմ եւ ՔԿՀ-ից անմիջապես գնալու է Հանրապետության հրապարակ եւ նստացույց է սկսելու՝ պահանջելով, եր Հայաստանում գործի վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը։
Նշենք, որ 2013թ. սեպեմբերին կալանավորված եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման դատապարտված Ավետիսյանը վերջին համաներման արդյունքում է ազատ արձակվել:
Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Նա դատապարտվել է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը: Նրա վրա համաներումը չէր տարածվել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից