Ցանկացել են սպանել Դոն Պիպոյի՞ն եւ Վստրեչի Ապերի՞ն
Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ են տարածվել, որ Հայաստանում մայիսի 24-ին կանխվել է երկու հեղինակությունների՝ Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանի եւ Դոն Պիպո մականվամբ, իտալահայ Արթուր Ասատրյանի նկատմամբ մահափորձը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հետ զրույցում թեեւ այս տեղեկությունը չհաստատեցին, սակայն հայտնեցին, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, եւ այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ են եղել սպանության նախապատրաստական գործողություններին։
Փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ այսօր, մայիսի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները կանխել են սպասվող ծանր հանցագործությունը, խափանել են հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով՝ նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծել են նրանց և բերման ենթարկել ոստիկանության ՔՀԳՎ։ Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։ Քննությունը շարունակվում է։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից