Սպանվել է Ճաճոյի Էդո անունով քրհեղինակության որդին
Մայիս 25-ին, սպանություն է տեղի ունեցել Գուգարք գյուղում: Ժամը 00:20-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, որ Գուգարք գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ սպանված տղամարդը Գուգարք գյուղի բնակիչ, Տիգրան Մարտիրոսյանն է, որը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին է։
Դեպքի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի ( սպանություն) եւ 235 հոդվածի 1-իմ մասի ( ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածը մահացել է կրակոցից: Նախնական չճշտված տվյալներով, Տիգրան Մարտիրոսյանին սպանել է կինը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ:
Նշենք, որ «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` ժորա Մարտիրոսյանը եւ ազգականը սպանվել էին 2004 թվականի օգոստոսի 3-ին ժամը 16.30-ի սահմաններում Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի առաջին կիլոմետրի հատվածում։ Նրանց մեքենան գնդակոծել էին։
Մանրամասները՝ առաջիկայում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից