Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Հայաստան

Ինձ մի դարձրեք հանցագործ. ծեծված փոխգնդապետի հայրը դիմում է իրավապահներին

News.am-ը գրում է․ «Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում: Այս մասին NEWS.am- ի խմբագրություն ուղարկած նամակում գրել է նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը` Սամվել Մխիթարյանը:

«Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում:

Նախ պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինձ խոստացել էր, որ կբացահայտվեն դեպքին մասնակից բոլոր անձինք եւ կենթարկվեն քրեական ամենախիստ պատասխանատվության, սակայն դա մինչեւ օրս տեղի չի ունենում:

Քրեական գործի սկզբնական փուլում ձերբակալել եւ կալանավորել են նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին եւ նրա եղբորը` Զավեն Գրիգորյանին, սակայն մինչեւ օրս այլ մասնակիցների չեն պարզել: Ես չեմ հասկանում Վայոց Ձորի մարզի ոստիկանները կամ ընդհանրապես ուժային կառույցներն այնքան անճար են, որ փոքր քաղաքում չեն կարում պարզել ու հայտնաբերել այն անձանց, ովքեր մասնակից են եղել դաժան ծեծին, թե չեն ստացել վարչապետի` ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հրահանգը, դրա համար չեն աշխատում:

Ես ուղղակի համոզված եմ, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն է հովանավորը եւ նրա խնդրանքով է, որ դեպքն ու նրա մասնակիցները ամբողջությամբ չեն բացահայտվում:

Եթե այս դեպքը տեղի ունեցած լիներ որեւէ պաշտոնատար անձի որդու հետ, որ այս դեպքը տեղի ունեցած լիներ դատախազների, վարչապետի կամ ոստիկանապետի որդու հետ, նույն կերպ էր քննություն կատարվելու, նույն կերպ էին գործից մարզպետն ու լնգու-լավազները մաքրվելու, թե դրանք վաղուց փռված էին լինելու ասֆալտին: Իհարկե ոչ, եւ սա բոլորին է պարզ, ուղղակի այս գործով չեն ցանկանում բացահայտել, չունեն բացահայտելու կոնկրետ հրահանգ եւ դրա համար էլ այս վիճակն է:

Քննիչները փորձում են ինձ համոզել, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքին ականատես չի եղել, որ գործով տուժողները, ովքեր նաեւ ականատես են եղել կատարվածին, նրանց էլ են ծեծի ենթարկել, նրանք էլ ստացել են մարմնական վնասվածքներ, ստում են, թե տեսել են մարզպետին դեպքի վայրում:

Բայց ես հո հասկանում եմ, որ այս ամենը մեկ նպատակ ունի` գործից մաքրել Տրդատ Սարգսյանին, եւ անել այնպես, որ նա իբր դեպքին ականատես չի եղել: Ուղղակի համոզված եմ, որ եթե Տրդատ Սարգսյանը դեպքին ներկա չլիներ, նա երբեք իր կամքով հրաժարական չէր տա եւ հրաժարական է տվել, որ իր անունը հնարավորինս քիչ շոշափվի:

Սակայն Նիկոլ Փաշինյանը, Տրդատ Սարգսյանի հրամանը ստորագրելուց Վայոց Ձորի մարզպետ նշանակեց Արարատ Գրիգորյանին, մի անձի, ով Տրդատ Սարգսյանի մտերիմն է, եղել է նրա եւ քրեական գործով մեղադրյալներ Հարություն եւ Զավեն Գրիգորյանների փաստաբանը: Արարատ Գրիգորյանն այն անձն է, ով փորձում է ամեն ինչ ներկայացնել այնպես, թե իբր որդիս վայր է ընկել եւ ստացել վնասվածքներ, որ նրան չեն ծեծել, որ Տրդատ Սարգսյանը որեւէ առնչություն չունի գործին եւ այլն:

Այսինքն Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել Տրդատ Սարգսյանի մարդը, նրա մտերիմը եւ հետեւաբար կարելի է ասել, որ մարզպետ է մնացել Տրդատ Սարգսյանը, քանի որ նրանք մի մարդ են եւ նման կերպ մանեւրելով, փորձում են բոլորիս խաբել, գցել թյուրիմացության մեջ:

Ես համոզված եմ, որ Արարատ Գրիգորյանը անելու է ամեն ինչ, որ խանգարի գործի օբյեկտիվ բացահայտմանը, մեղավորներին հայտնաբերելուն, ինչպես նաեւ օգնելու է, որ հերքվի գործին Տրդատ Սարգսյանի եւ Զավեն Գրիգորյանի մասնակցության հանգամանքը:

Բայց մենք ունենք ՀՀ ՊՆ 4 աշխատակցի, 3 սպայի ուղղակի ցուցմունք, ովքեր նաեւ Տրդատ Սարգսյանին առերես պնդել են, որ նա եղել է Հարություն Գրիգորյանի կանչով դեպքի վայր եկած 7-8 անձանց մեջ, նրա ներկայությամբ են ծեծել տղայիս եւ մյուսներին, ավելին դեպքի վայրում նաեւ զրուցել են Տրդատ Սարգսյանի հետ:

Այս վկաների, այս տուժողների ցուցմունքները քննիներն անտեսում են, փաստացի ստանձնելով նախկին մարզպետի պաշտպանի դերը եւ մեջբերելով ինչ-որ տեսախցիկների ձայանգրություններ միտումնավոր փչացնում եւ թուլացնում են վկաների ցուցմունքները:

Այնինչ տեսախցիկի արձանագրածից երեւում է, որ Տրդատ Սարգսյանը մինչեւ դեպքը մտնում է շենքի շքամուտքից ներս, որից հետո բակի լույսներն անջատվում են, եւ մթության պատճառով չի երեւում՝ ովքեր են շենքից ելումուտ անողները, առավել եւս չի երեւում, որ Տրդատ Սարգսյանը մինչեւ դեպքը դուրս չի եկել շենքից: Փաստորեն ստացվում է, որ մթության մեջ արված տեսագրությունը ավելի արժանահավատ է, քան 4 անձի, ՀՀ 4 ՊՆ սպայի ցուցմունքը, ովքեր նույնիսկ առերես հարցաքննության ժամանակ պնդել են, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքիւ վայրում եւ չի կանխել կատարվածը:

Ավելին, հիմա էլ խոսակցություններ կան, թե իբր Զավեն Գրիգորյանը նույնպես դեպքի վայրում չի եղել, եկել է ուշացումով եւ եղբոր հետ տղայիս չեն հարվածել:

Այսինքն ստացվում է, որ ականատես վկաներին, տուժողներին վարկաբեկում են, թուլացնում են քրեական գործով նրանց ցուցմունքները, որ հասնեն իրենց նպատակին, օգնեն իմքայլական մարզպետին ու նրանց հետիններին:

Ամեն դեպքում ես թույլ չեմտա, որ որևէ մեկն ազատվի պատժից ու պատասխանատվությունից։ Ինձ, իմ որդու և իմ ընտանիքի հետ կատարվածը ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ ինչ պատասխան տամ Արայիս դեռահաս երեխաներին ու կնոջը։ Արան իր և մեր ընտանիքի միակ խնամակալն ու կերակրողն էր, նրա այս վիճակը բերել է ծայրահեղ ծանր վիճակի նաև ընտանեկան հարցերում։ Ես չորս ամիս է հիվանդանոցի բակից տուն չեմ գնում՝ հույսով, որ հնարավոր է որդիս կյանքի որևէ նշույլ ցույց տա, ու հիմա ինձ ասում են, թե այս կամ այն վկա կա, որ իրենց ուզածով չի ասել։ Լավ, ՊՆ-ն ու պետական պաշտոնյաները թասիբ ու նամուս չունեն, որ ամեն ինչ անեն և բացահայտեն ՊՆ փոխգնդապետին առանց պատճառի, խուլիգանավարի ծեծի ենթարկելու դեպքն ու մեղավորներին։ Ես դիմում եմ պատասխանատու բոլոր պետական պաշտոնյաներին, ՀՀ գլխավոր դատախազին, քննիչներին, վարչապետին, պաշտպանության նախարարին՝ ինձ մի դարձրեք հանցագործ, արեք ամեն ինչ, որ դեպքն ամբողջությամբ բացահայտվի, որ բոլոր մեղավոր անձինք պատասխանատվության կանչվեն, որ չփորձեն Զավեն Գրիգորյանին կամ մյուսներին հանեն այս գործից և արդարացնեն, քանի որ ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է»,- գրել է նա նամակում:

NEWS.am-ի հետ զրույցում փոխգնդապետի եղբայրը Կարեն Մխիթարյանն էլ ասաց, որ եղբոր վիճակում որեւէ փոփոխություն դեռ չկա, աչքերը բացել է, հայացքը կա, սակայն ոչ մեկին չի ճանաչում:

«Հայրս ու մայրս եղբորս հետ են Ամանորը դիմավորել հիվանդանոցում, հաջորդ օրն էլ ես եմ գնացել»,- նշեց նա:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւե է միջադեպին` չկանխելով այն: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։

Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։