Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Հայաստան

Արմավիրում 11 ամսական երեխային ծեծելով սպանելու համար մեղադրվող խորթ հորը դատարանն արդարացրել է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Ռուստամ Մ.-ի գործով դատական քննությունը:

33-ամյա Ռուստամին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և երեք դրվագով տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Ռուստամը երեք դրվագով բռնություն էր գործադրել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ Օ.-ի նկատմամբ, իսկ սպանության մասով տուժողը փաստական կնոջ 11 ամսական որդին էր, որի կենսաբանական հայրը չլինելով՝ Ռուստամը հայրություն էր ճանաչել:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի սեպտեմբերի սկզբին Ռուստամ Մ.-ն, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, ուշ երեկոյան Արմավիրի մարզում գտնվող անասնագոմերի տարածքում կառուցված ժամանակավոր կացարանում վիճել է կնոջ՝ Օ.-ի հետ:

Վիճաբանության ընթացքում նա, ըստ մեղադրանքի, մետաղե ձողով մի քանի անգամ հարվածել է կնոջ մեջքին, ոտքերին՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև ձեռքով մի քանի անգամ հարվածել է տասնմեկ ամսական երեխայի գլխին ու դեմքին:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, առավոտյան ժամը իննի սահմաններում կացարանում գտնվող Ռուստամը տասնմեկ ամսական երեխայի լացի ձայնը կտրելու նպատակով «ձեռքի ափով ու բռունցքներով հարվածել է երեխայի դեմքին, ապա նրան դեմքն ի վար շրջել է անկողնու վրա, բռունցքներով մի քանի հարված է հասցրել մանկան մեջքին, գլխին, մարմնիկի այլ մասերին, պատճառել է արյունազեղումներ, ծոծրակոսկրի կոտրվածք, գլխուղեղի կարծր թաղանթի գագաթածոծրակային շրջանի արյունազեղում, արյունահավաքներ, ուղեղանյութի արյունազեղում, կողոսկրերի կոտրվածքներ և այլ վնասվածքներ:

Կինը՝ Օ.-ն, մոտեցել ու փորձել է խանգարել, բայց Ռուստամը, ըստ մեղադրանքի, բռունցքով ու բաց ափով հարվածներ է հասցրել Օ.-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Տասնմեկ ամսական երեխան ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ու մահացել է:

Դատարանում Ռուստամ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում: Նա հայտնել է, թե Օ.-ի հետ ամուսնացել է 2017 թվականին, ամուսնությունը չեն օրինականացրել: Երբ ամուսնացել են, Օ.-ն նախկին ամուսնուց 10 ամսական հղի էր: Ինքն ընդունել է երեխայի հայրությունը, ծնվելուց հետո պահել է նրան: 2018 թվականի սեպտեմբերի սկզբներին տեղափոխվել են, Արմավիրի մարզում անասնապահի աշխատանք է գտել, կնոջ, երեխայի հետ բնակություն են հաստատել անասնագոմին կից կացարանում: Ինքն ու կինն ապրել են հաշտ: Նրան ու նորածին երեխային ինքը երբևէ չի խփել, ցավ չի պատճառել, «նույնիսկ բազմիցս գրկել ու խնամել է երեխային, կերակրել է…»:

Ըստ ամբաստանյալի՝ նախաքննության ընթացքում ինքը ճիշտ ցուցմունքներ չի տվել, շատ հարցերում էլ մեղադրել է կնոջը: Ի սկզբանե ինքն ու կինը ճիշտ ցուցմունքներ չեն տվել: Օ.-ն մեղքը բարդել է իր վրա, ինքը, պաշտպանվելով, նրան է մեղադրել: Իրականում ո՛չ ինքը, ո՛չ կինը երեխայի մահվան հարցում մեղք չունեն, նրան չեն հարվածել, «անգամ անզգուշությամբ վայր չեն գցել ու վնասվածքներ չեն պատճառել»: Ինքը չի հարվածել նաև կնոջը, քանի որ նախկինում էլ, ներկայումս էլ նրան շատ է սիրում, իրենք արդեն ունեն իրենց նորածին երեխան: Երբ կինը հղի էր, առավել ևս նրա նկատմամբ բռնություն չի գործադրել…

2018 թվականի սեպտեմբերի 28-ի առավոտյան ինքն ու կինը գնացել են գոմ՝ աշխատելու, երեխան քնած է եղել: Երբ գործն ավարտել ու կացարան է վերադարձել, երեխան լաց էր լինում: Այդ օրերին երեխան անհանգիստ էր: Ինքը գնացել է գոմ, քիչ անց վերադարձել, մոտեցել է երեխային, տեսել է՝ նա դեմքի վրա շուռ է եկել ու չի շնչում: Ինչքան հնարավոր է՝ արհեստական շնչառություն է տվել, փորձել է օգնել, բայց երեխան չէր շնչում: Գոռալով կանչել է կնոջը, ասել է՝ չկա երեխան: Կինը ուշաթափվել է:

Ինքը կնոջը դրել է տեղաշորին, կինը հղի էր, ինքը վախեցել է նրա ու երեխայի առողջության համար: Իրենք համաձայնության են եկել, որ ասեն, թե երեխան ընկել է, բայց իրականում երբ իրենք գտնվում էին Գյումրիում, երեխան իրոք ընկել էր իր քրոջ ձեռքից ու գլխի շրջանում վնասվածք էր ստացել: Ինքը քրոջ անունը չի ուզեցել տալ:

Ինքը գործատուին ասել է, թե կինը լավ չի զգում, գործատուն մեքենայով իրենց տարել է Արմավիրի հիվանդանոց: Կնոջը ստուգել ու ասել են, թե ամեն ինչ նորմալ է, նա միայն հուզված է: Իսկ հաջորդ օրն իրեն ձերբակալել են:

Նախկինում ինքն աշխատում էր Գյումրիում, կինը եկել էր իրեն օգնելու, երեխան մնացել էր քրոջ մոտ:Երբ աշխատանքը վերջացրել են, քույրն ասել է, թե երեխան լավ չի, համարյա չի շնչում: Երեխային տարել են հիվանդանոց, բժիշկներն ասել են՝ թունավորվել է: Երեք օր հետո երեխային տեղափոխել են Երևանի հիվանդանոց, այնտեղ իմացել են, որ երեխան գանգոսկրի կոտրվածք ունի: Երեխային դուրս գրելու ժամանակ բժիշկն ասել է՝ հնարավոր է՝ երեխային վիրահատելու կարիք լինի: Բայց երեխան կարծես թե դեպի լավն է գնացել: Հետո՝ մինչև մահանալը, մոտ տասն օր երեխան էլի անհանգիստ էր, լաց էր լինում, ախորժակ չուներ: Երեխայի մահվան կոնկրետ պատճառն իրեն անհայտ է, բայց ինքը ենթադրում է, թե դա կապ ունի Գյումրիում երեխայի ընկնելու հետ: Իրենք այնտեղ ոստիկանություն չեն դիմել, որ քրոջը վնաս չտան: Ոստիկանությունում կինն ասել է, թե երեխայի ընկնելու ժամանակ ներկա է եղել, բայց դա ճիշտ չէ:

Երեխայի մահից հետո կինը սուտ ցուցմունքներ է տվել՝ իբր ինքը խմած վիճակում ծեծել է նրան ու երեխային, իբր երեխան իր ծեծի հետևանքով է մահացել: Բայց ո՛չ ինքը, ո՛չ կինը երեխայի մահվան հարցում մեղք չունեն: Իրենք ոչ մի հանցավոր արարք չեն գործել, իրենց հայտնի չէ երեխայի մահվան բուն պատճառը: Ինքը կնոջն ու այդ երեխային շատ էր սիրում, անգամ իր ընտանիքից հեռացել էր, որ Օ.-ի հետ ապրի:

Ռուստամ Մ.-ն հայտնել է, թե ինքն անմեղ է, խնդրել է իրեն արդարացնել:

Կինը՝ Օ.-ն, նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե իր մեծ որդին՝ 2016 թվականին ծնված, Լոռու մարզում խնամատար ընտանիքում է: 2017 թվին ինքն ամուսնալուծվել է, այդ ժամանակ մեկ ամսական հղի էր: Դեկտեմբերին տղա է ծնվել: Նա կրել է իր ազգանունը: Երեխայի ծնվելուց մեկ ամի առաջ ինքը ծանոթացել էր Ռուստամի հետ: Նա, իմանալով իր հղիության մասին, խոստացել էր ճանաչել հայրությունը ու հոգ տանել նրա համար:

Ինքն ու Ռուստամը մշտական բնակության վայր չունեին: Տեղից տեղ էին գնում, անասնապահությամբ էին զբաղվում: Ռուստամը խմիչքը չարաշահում էր, դրա պատճառով իրենք վիճում էին…

Նախաքննական ցուցմունքում Օ.-ն հայտնել է, թե երեխային ու իրեն ծեծի է ենթարկել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ռուստամը: Տեսնելով, որ երեխան չի շնչում, մահացել է, Ռուստամը գործընկերոջ հետ նախիրը տարել է դաշտ ու վերադարձել է:

Իրենց գործատուի մեքենայով գնացել են Արմավիր, որ ինքը հղիության հետ կապված՝ «կոնսուլտացիա անցնի»: Ռուստամը պահանջել է երեխայի մահվան մասին գործատուին չասել: Նա մեքենայով իրենց տարել է Արմավիր, հետ է բերել՝ այդ ողջ ընթացքում մահացած երեխան իր գրկում էր, ինքը հիվանդանոցում էլ ոչ մի բան չի ասել: Երբ վերադարձել են, Ռուստամը գնացել է դաշտ, դաշտից եկել է հարբած վիճակում, ասել է՝ երեխային հուղարկավորենք, կասենք՝ մայրս ու քույր երեխային տարել են: Ռուստամն ասել է՝ հետքը պետք է կորցնել, որ ինքը չդատվի: Նա ասել է՝ մայրը դու ես, երեխայի մահվան պատասխանատվությունը ընկնելու է քո վրա…

Այդ օրը Ռուստամը հեռախոսով խոսել է քրոջ հետ, ասել է՝ մարդիկ կան, ուզում են երեխային որդեգրեն… Ինքը զայրացել, ասել է՝ թեման փակի, էլ էդ թեմայով չխոսես, երեխուս սպանել-պրծել ես, նոր ես որդեգրում… Ռուստամը սպառնացել ու վախեցրել է իրեն, պահանջել է ոչ մեկին չասել երեխայի մահվան մասին: Երեկոյան գնացել են խանութ, օղի են գնել, նստել են մի տաքսի: Երեխան իր գրկում էր՝ ծածկոցի մեջ փաթաթած: Մի կես ժամ երթևեկելուց հետո Ռուստամը մեքենան կանգնեցրել է դաշտում, վարորդը հարցրել է՝ էս ամայի տեղը երեխայի հետ ի՞նչ եք անելու: Ռուստամն ասել է, թե մայրն ու քույրը գալու են իրենց հետևից: Տաքսու վարորդին ասել են՝ երեխան քնած է: Տաքսու հեռանալուց հետո իրենք մոտ կես ժամ քայլել են դաշտում: Ռուստամն ընկնում էր, քանի որ հարբած էր, ինքը նրան օգնում-բարձրացնում էր: Ռուստամն այդ դաշտին ծանոթ էր, այնտեղ աշխատել էր գարնանը: Նա մոտակայքից բահ է վերցրել, ոչ խոր փոս է փորել, պահանջել է հանել երեխայի հագուստը: Ինքը հրաժարվել է:

Ռուստամը փոսի մեջ կարմիր խալաթ է փռել, երեխային իր ձեռքից խլելով՝ դրել է փոսի մեջ, չկարողանալով հավասարակշռությունը պահել՝ նա էլ է ընկել փոսը ու սկսել է լաց լինել: Երեխայի վրա հող է թափվել: Ինքը չի դիմացել, երեխային մի կերպ փոսից հանել ու փախել է դեպի ասֆալտապատ ճանապարհ, պատահական մեքենայով գնացել է Արմավիրի հիվանդանոց…

Դատարանում կինը ամբողջությամբ հերքել է նախաքննական ցուցմունքը, պնդել է, թե Ռուստամը երբեք իրեն ու երեխային չի ծեծել, ֆիզիկական ցավ կամ վնասվածքներ չի պատճառել: Երեխայի մահվան պատճառն այն է, որ Գյումրիում վայր էր ընկել, ստացել գլխի վնասվածքներ, իրենք այն ժամանակ ճիշտը չեն ասել՝ չցանկանալով Ռուստամի քրոջ անունը տալ:

Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ Ռուստամին առաջադրված մեղադրանքները հաստատված գնահատելու համար: Դատավճռում արձանագրվել է. «Նախաքննական մարմինը Ռուստամ Մ.-ի մեղադրանքի հիմքում դրել է միայն տուժող, տուժողի իրավահաջորդ Օ.-ի նախաքննական ցուցմունքը, որը նա ամբողջությամբ հերքել է դատաքննական ցուցմունքով»:

Ըստ դատական ակտի՝ նախաքննական մարմինը չի պարզել երեխային մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, իսկ դատաքննությամբ, ըստ դատական ակտի, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու միջոցներն ու հնարավորությունները: «Ըստ էության՝ նախաքննությամբ ու դատաքննությամբ չի հիմնավորվել, որ տուժած երեխային հարվածներ հասցրել ու մահ է պատճառել Ռուստամ Մ.-ն»:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել ու հռչակել է Ռուստամ Մ.-ի անմեղությունը, նրան արդարացրել է՝ մեղսագրված արարքներում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով»:

Կալանքի տակ գտնվող Ռուստամ Մ.-ն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում: