Վահան Շիրխանյանի առողջական վիճակն այսօր էլ ծանր է. պաշտպան
Նորք-Մարաշում զինված հանցախմբի գործով կալանավորված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մասով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ հայտնի չէ:
Դեռ մարտի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական նիստը հետաձգել էր՝ որոշելով նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար նա կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե՞՝ ոչ:
Պաշտպանական կողմը մինչդեռ նման հարց չէր բարձրացրել: Նրանք ահազանգում էին, որ Վահան Շիրխանյանը չի կարողանում գալ դատարան, նրան սայլակ է անհրաժեշտ: Դատարանում, ըստ պաշտպան Հայկ Ալումյանի, նա կարող է նստել եւ մասնակցել:
Չնայած ներկայացրած առարկություններին՝ փորձաքննությունը նշանակվել է եւ փորձագիտական հանձնաժողովի անդամները այցելել եւ հետազոտել են Վահան Շիրխանյանին եւ նրա բժշկական փաստաղթերը:
Սակայն հանձնաժողովի նիստի օրը, որի ընթացքում պետք է հանդես գան եզրակացությամբ, դեռ հայտնի չէ:
«Փորձաքննության դեպքում դա սովորական երեւույթ է: Եւ ուշացումը ամենափոքր խնդիրն է այս պահին»,- «Ա1+»-ին ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Ըստ պաշտպանի՝ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն այսօր էլ ծանր է, ոչ մի դրական տեղաշարժ չկա:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից