Հրաչյա Հարությունյանի հարազատները սպասում են արտահանձնմանը
Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատներն ամեն օր սպասում են արտահանձնման հետ կապված նորության:
«Դեռ սպասում ենք, տեսնենք ինչ կլինի»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Դեռ ապրիլի 25-ին նա հանդիպել է Արդարադատության փոխնախարարի հետ եւ նրան տեղեկացրել էին, որ մեկ-երկու ամսից պարտադիր կերպով կարտահանձնեն:
Խնդրի կարգավորմանը նպաստել է նաեւ հանգամանքը, որ ավտովթարից տուժածների 18 ներկայացուցիչներին փոխհատուցվել է դատարանով սահմանված 18 մլն ռուբլին: Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է և ակնկալվում է նրա փոխանցումը՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով:
Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։
«Ա1+»


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից