Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի գնի բարձրացման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան
Էս պահին դեռեւս քննարկումները շարունակվում են, եւ չի բացառվում, որ ընկերությունը կդիմի սակագնի վերանայմանն հարցով: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` նշելով, որ գազի սակագնինը 2019 թվականի հունվարից գազի սակագինը սահմանին թանկացել է:
«Սահմանի թանկացումը` 165 դոլարը, 2020 թվականին պահպանվելու է նոր մեծությամբ, դա արդեն վերջնականմ պայմանավորված է»,-ասաց նա:
ՀԾԿՀ նախագահը հավելեց, որ սակագնի վերանայման հայտը հնարավոր է ներկայացվի ապրիլից հետո, սակայն դա չի նշանակում, որ կթանկանան էլեկտրաէներգիան եւ ջուրը:
«Պետք է հասկանանք, որ 15 դոլար գազի գինը բարձրացել է սահմանի վրա եւ այլեւս 15 դոլարի կոմպօենսացիան ի վիճակի չէ «Գազպրոմը» անել: Այսինքն գործող սակագների մասով շուրջ 30 դոլարի ավելաման խնդիր է եւ գոչրծող սակագները էդքանով չեն բավարարում, բայց դա չի նշանակում, որ էդքանով ունենալու ենք սակագնի բարձրացում, որովհետեւ ասյ տարվա ընթացքում բանակցվում են ընկերության օպտիմալացման խնդիրները, կրճատման խնդիրները եւ կարծում եմ` մինչեւ ապրիլի 1-ը բանակցությունները կավարտենք»,-ասաց նա:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին