Դատարանը մերժել է Մելանյա Թրամփի՝ 150 մլն դոլարի հայցը The Daily Mail պարբերականի դեմ
ԱՄՆ Մերիլենդ նահանգի դատարանը մերժել է երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ բրիտանական The Daily Mail պարբերականի դեմ ներկայացված հայցը, որում 46-ամյա կինը 150 մլն դոլարի փոխհատուցում էր պահանջում իրեն վարկաբեկելու համար:
Ինչպես հաղորդում է buzzfeed.com-ը, Մելանյա Թրամփը հայցը ներկայացրել էր սեպտեմբերին: Հայտնի է, որ նա վարկաբեկման համար փոխհատուցում էր պահանջել ոչ միայն բրիտանական հրատարակությունից, այլև՝ բլոգեր Վեբսթեր Գրիֆին Թարփլիից, որը գրել էր, որ 1990-ականներին ապագա առաջին տիկինն աշխատել է էսկորտ ծառայությունում՝ այլկերպ ասած՝ փողի դիմաց սեռական կապի մեջ է մտել հարուստ տղամարդկանց հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ դատարանի մերժման պատճառը եղել է այն, որ Մերիլենդի դատարանն իրավասու չէ քննել օտարերկրյա ընկերության մասնակցությամբ գործեր. The Daily Mail-ը բրիտանական պարբերական է:
Հայտնի է, որ այժմ Մելանյա Թրամփը պատրաստվում է հայցը ներկայացնել Նյու Յորքի դատարան:


















































Թրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրա
Թրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմ
Թրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի միգրանտների արտաքսման մոտեցումը
Նրանք 47 տարի շարունակ սպանել են անմեղ մարդկանց ամբողջ աշխարհում. Թրամփ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել