Պատգամավորները դեռ հանգստանում են
«Իրատես» թերթը գրում է.
«Խորհրդարանականները դժվարությամբ են վերադառնում հետամանորյա խարխճանքներից, ոմանք ընդհանրապես չեն վերադարձել: Հունվարի 8-ից մինչ օրս պատգամավորների ճնշող փոքրամասնությունն է աշխատանքի վերադարձել:
«Ո՞ւր են ձեր գործընկերները»,- հարցրինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին: «Դե, երևի դրսից են աշխատում, հանդիպումներ են ունենում կամ էլ հանգստանում են»,- քմծիծաղով պատասխանեց մեր զրուցակիցը: Ցավով պետք է արձանագրել, որ պետությանն անմնացորդ ծառայելու խոստում տված թավշե իշխանության ներկայացուցիչները ո՛չ հանդիպումների են, ո՛չ էլ, առավել ևս, դրսից են աշխատում: Նրանք ուղղակի շրջագայում են, երկար քնում ու վայելում «վաստակած հանգիստը»:
Պարտաճանաչներն իրենց աշխատասենյակներում են, նախագծեր են մշակում, բառ ու տառ փոխում օրենսդրական փաթեթների մեջ, պատահականորեն մանդատ ստացածներն էլ հարցազրույցներ են տալիս ու ազատ ֆռֆռում: Սա բնավ մեր երևակայության արդյունքը չէ, այդ մասին նրանց Facebook-յան գրառումներն ու լուսանկարներն են վկայում:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եռօրյա նիստին, օրինակ, չորս-հինգ պատգամավոր էր մասնակցում, ու դա այն դեպքում, երբ հանձնաժողովը 14 անդամ ունի: Հանուն արդարության պետք է ասել՝ հանձնաժողովի բոլոր պատգամավորները երեք օրերին էլ եղել են խորհրդարանում, ուղղակի նրանցից ամեն մեկը պարբերաբար «հավես չէր ունենում» նիստին մինչև վերջ ներկա գտնվելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին