Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Փաստորեն, ժողովուրդը խաբված է.Գեւորգ Գրիգորյան

Այդպես հեշտ է. եթե կա ծննդատուն կամ կա բուժհիմնարկ՝ իր խնդիրներով, իր սակավ կադրերով, սարքավորումներով, դա խնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ է արարել, ֆինանսավորում ապահովել, հարմարավետ պայմաններ ստեղծել, արարող մարդու համար դա՛ է ուղղությունը, քանդող մարդու համար՝ փակելը. չկա բուժկենտրոն, չկա խնդիր, NEWS.am-ին ասել է հայտնի բժիշկ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը։

Առողջապահության կազմակերպիչն ասել է, թե ինքը կհասկանար, եթե ասվեր, որ, օրինակ, այդ շենքային պայմաններով ծանր է պետության բեռը, եկեք 3 հարկի փոխարեն 2 հարկ պահենք, 20 բժշկի փոխարեն 15-ը. «Օպտիմալացումը գնար ոչ թե արմատական ճանապարհով, այլ փորձեին մարդկանց բացատրել, որ գիտեք՝ դուք լավ չեք աշխատում եւ այսինչ բժիշկները 1 տարի ծնունդ չեն ունեցել, նրանք թող գնան ուրիշ տեղ աշխատեն։ Բայց նման բան չկա։ Կա հետեւյալը՝ այսօր լուրջ խնդրի առջեւ են կանգնում բուժաշխատողները, որոնց մեջ կան տարիքով մարդիկ եւ նրանց համար աշխատանք գտնելն անհամեմատ բարդ է։ Ես այսօր հարցում եմ ուղարկել առողջապահության նախարարություն, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք, օրինակ, մերկասառույցի վրայով հղիին տեղափոխելն ավելի անվտանգ է, քան իրենց բնակավայրում ծնունդն ընդունելը։ Այդ հարցերի պատասխանները չկան, որպեսզի ես կարողանամ ասել՝ դա ծանրակշիռ, հաշվարկված որոշում է։ Երկրորդը. նախարարն ասում է, որ իրենք ընդօրինակել են միջազգային փորձը, որը 300 ծնունդ է նախատեսում, պարզել են, որ մեր մարզային ծննդատներում փակվողներից որեւէ մեկը չի բավարարում այդ ցուցանիշին, կիսել են, դարձրել 150, բայց օրինակ ինչո՞ւ 50 չեն սահմանել, իրենց հայեցողությամբ որոշել են, որ կիսելն է ճիշտը։ Ես համարում եմ, որ մեկ քառորդն ավելի ճիշտ է, հիմա մեզնից ո՞վ է ճիշտ»։


Ըստ Գեւորգ Գրիգորյանի՝ երկրում չկա հաստատված բժշկատնտեսական ստանդարտ, որով կարելի է հաշվարկել՝ այսքան բնակչության պարագայում այսքան ծնունդն օպտիմալ է, թե ոչ, քանի կիլոմետր շառավղով պետք է ծննդատուն չլինի. «Օրինակ՝ Մարալիկի ծննդատան դեպքում ասվում է՝ 15 կիլոմետրի վրա Արթիկի ծննդատունն է։ Ենթադրենք համաձայնեցինք։ Բա Աչաջրի ծննդատո՞ւնը, մյուսը 30 կիլոմետր հեռավորության վրա է, այդ պարագայում ի՞նչ ենք անելու։ Որոշման հիմքում չկա հստակ հաշվարկ, հստակ հիմնավորում։ Բացի այդ՝ բավարար եւ պատշաճ կերպով ծանուցում չի արվել ո՛չ մարզպետարաններին, ո՛չ առողջապահության վարչություններին, ո՛չ բուժկենտրոնների աշխատակիցներին, ո՛չ տնօրեններին, ոչ մեկին։

Առողջապահության կազմակերպչի խոսքով՝ աշխատատեղերի ավելացումից խոսող, «ժողովուրդը պետք է աշխատի, որ լավ ապրի» ասող կառավարությունն այսօր առողջապահության ոլորտում բուժաշխատողներին հարկադիր պարապուրդի է մատնում. «Վարչապետը վեր է կենում ու ասում՝ աշխատեք, որ լավ ապրեք, ո՞նց աշխատենք, եթե ձեր նախարարը բուժկենտրոններ է փակում, որտե՞ղ աշխատենք, պարո՛ն վարչապետ։ Այդ տրամաբանական հարցը, թերեւս զանազան ճնշումներից վախեցող բուժաշխատողները չեն բարձրացնում երկրի առաջին դեմքի մոտ, բայց այդ հարցը կա՝ որտե՞ղ աշխատեն։ Հավատացած եղեք, եթե ժողովուրդը նախորդ իշխանության դեմ դուրս եկավ ինչ-որ ժամանակ հետո, ապա այս իշխանությունը անհամեմատ ավելի շուտ է գալու եւ հասնի այն կետին, որ ժողովուրդը ինչպես «բռավո» գոռալով բերել է, անհամեմատ ավելի վատթար կերպով կհեռացնի այս իշխանությանը, որովհետեւ, փաստորեն, ժողովուրդը խաբված է։ Նրանց խոստացան, որ ամեն ինչը լավ է լինելու, նոր աշխատատեղեր են լինելու, փողեր են լինելու, ծաղկելու է երկիրը եւ այլն։ Առողջապահությունը թողնենք, մի ոլորտ ցույց տվեք ինձ, որտեղ խնդիրներ չկան։ Իսկ հիմա արդեն գրեթե 2 տարի անցել է, եւ պարզվում է՝ հնարավոր չէ նախկինների մեղքն ապացուցել։ Մենք խնդիր ունենք ոչ պրոֆեսիոնալների հետ։ Մենք ունենք խնդիր միջակության հետ, որով այսօր լցված է մեր իշխանությունը։ Ցավոք, այսօր արդեն կարող եմ ասել, որ մենք շատ քիչ կոմպետենտ պաշտոնյաներ ունենք։ Այս իշխանության օրոք թե՛ բարոյական նորմերի փլուզումը, թե՛ ծրագրերի տապալումը, թե՛ վստահության կորուստը վերականգնելու համար հաջորդ իշխանությանը շատ ժամանակ է պետք լինելու՝ շատ արմատական մեթոդներով»։