Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկացանք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել։ Դրանք անմիջապես նրա անունով չեն, այլ՝ երրորդ անձանց, բայց իշխանությունը հստակ գիտի դրանց ծագումնաբանությունը։
Այս տնտեսական տեռորը սկսվել է վարչապետ Փաշինյանի՝ «թաթիկները կտրելու» հայտնի արտահայտությունից հետո, որն արվեց տարեվերջին ԲՀԿ-իշխանություն հերթական փոխհրաձգության ժամանակ։
«Հյուսիս-հարավ» պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել, ՀՀ-ում բռնել են էդ նախագիծը, կթել են որպես կթու կով, ով հասել ա: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք՝ հատ-հատ»,- ասել էր նա։ Հայտնի է, որ «Հյուսիս-հարավ»-ով քրեական գործ է հարուցված Ծառուկյանի ընկեր, «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ։
Հիմա Առուստամյանի հետ փոխկապակցված երրորդ անձանց նկատմամբ եւս քրեական գործեր են հարուցվել եւ կալանքներ դրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին