Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Հայաստան

Հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության աշխատողները զրկված են մայրության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներից

 

Հարկային օրենսգրքի փոփոխություններով մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարակատիրությունները 2020 թ.-ի հունվարի 1-ից ազատվել են բոլոր տեսակի հարկերից: Նրանք ազատված են նաև աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի տրամադրումից:

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ նպաստների իրավունք ունեցող անձինք են գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին: Այսինքն` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը կարող էր լինել նաև միկրոձեռնարկատիրության ղեկավարը:

Պետական նպաստների օրենքի համաձայն՝ չաշխատող անձ է համարվում նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը: Այսինքն՝ միկրոձեռնարկության աշխատողները չեն օգտվի նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից՝ 25 500 դրամից: 2020 թ.-ից ավելացվել է մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ 18 հազար դրամից դառնալով 25 հազար 500 դրամ:

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի վերը նշված դրույթները գործել են նաև նախկինում, սակայն Հարկային օրենսգրքի փոփոխություններով էականորեն մեծացել է չհարկվող միկրոձեռնարկությունների շրջանակը:

Նախկինում գործող հարկային օրենսդրությամբ սահմանված էին հետև­յալ այլընտ­րան­­քային համակարգերը՝ ինքնազբաղված անձանց հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչև 9 մլն. դրամ շրջանառություն ունեցող՝ գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճա­րող­­ներն ամբողջությամբ ազատված էին հարկերից: Երկրորդը՝ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգն էր, որի շրջանակներում տարե­կան մինչև 18 մլն. դրամ շրջանառություն ունեցող և միայն ընտանիքի անդամների միջո­ցով գոր­ծու­նեու­թյուն իրականացնող հարկ վճարողներն էին ամբողջությամբ ազատված են հարկերից: Ինչպես նաև արտոնագրային հարկի համակարգն էր գործում, որի շրջանակներում գործունեության որոշ տեսակ­­­ներով զբաղվող հարկ վճարողներն, առանց շրջանառության սահմանափակման, վճա­­­րում են արտոնագրային հարկ (հաստատուն գումար):

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքով վերացվում է արտոնա­գրա­յին հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նե­կան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխա­րեն ներդրվում է մեկ միասնական՝ միկրո­ձեռ­­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ մինչև 24 միլիոն դրամ իրաց­ման շրջանառությամբ:

Նշենք, որ աշխատողներին տրվում են հետևյալ տեսակի նպաստներ՝ հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, մայրության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ վարձու աշխատողին մայրության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ` 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության համար):

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտ­րա­յին կազ­­մա­կերպությունը և ֆիզիկական անձը, որի նախորդ հարկային տարվա ընթաց­­­քում գոր­ծու­նեու­թյան բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերա­­­զան­ցել 24 միլիոն դրամը: Միկրոձեռնարկատիրությունն ազատված է բոլոր տեսակի հարկերից, իսկ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու է ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ, որը համարվում է եկամտային հարկի գծով վերջնա­կան հար­կա­յին պարտավորություն:

ՀՕ փոփոխություններով սահմանվել են նաև գործունեության տեսակները, որոնք կարող են և չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրու­թյան սուբյեկտ: Առավել մանրամասն՝ այստեղ:

tert.am