Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Բանակցային գործընթացը զրոյից չենք սկսում, այն տեղի է ունենում արդեն 25 տարի. ԱԳ նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Սովորական բնույթ կրող հանդիպումներ են, այս անգամ հանդիպման ինձ կանչել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որը ես ուրախությամբ ընդունել եմ, մեր քննարիկման թեմաները բավականին լայն են և դրանք բոլորը վերաբերում են մեկ բանի՝ Հայաստանի ազգային անվտանգության հարցերին արտաքին ոլորտի մասով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով իր և «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպմանը:

Անդրադառնալով Իրանի և Մերձավոր Արևելքի զարգացումներին՝ Մնացականյանն ասաց, որ ԱԳՆ-ն արդեն արձագանքել է: «Բնականաբար, մեզ համար շատ անհանգստացնող է կայունության խափանումը մեր հարևան տարածաշրջանում: Հաշվի առնելով այն փաստը, որ մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնություններ և դա մեր տարածաշրջանի և մեր երկրի անվտանգության վրա կարող է ազդել, ուստի մեր Ազգային անվտանգության համակարգը համախմբված աշխատում է, որ մենք պատրաստ լինենք: Բացի դրանից, մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, հեռախոսազրույցներ ենք ունենում, մեր դիվանգիտական կազմն է աշխատում բոլոր ուղղություններով»,- ասաց նա։

Արտգործնախարարը նաև հույս հայտնեց, որ այս հարցը կլուծվի միայն խաղաղ ճանապարհով, հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը և խուսափել որևէ իրավիճակից, որը կտանի անկայունության:

Հարցին՝ տարեվերջին վարչապետը հայտարարել է, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, զրոյի՞ց ենք սկսելու ամեն ինչ, Մնացականյանը պատասխանեց. «Ո՛չ, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին, բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը մենք շարունակում ենք համարել որպես ամենագործուն և ամենաէֆեկտիվ շրջանակ: Բանակցային գործընթացի շրջանակներում ձևավորվել են բազմաթիվ մոտեցումներ, գաղափարներ ու այդ ամենի մեջ մեզ համար էական ու սկզբունքային է համադրել բազմաթիվ տարբեր պարամետրերը, որոնց մեջ արտահայտություն է գտնում այն, որ մեզ համար գերակա է մեր դիրքորոշումը»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում հանդիպում սպասվում է իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև, նա ասաց, որ բանակցային գործընթացը շարունակական է։

«Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը՝ ակտիվորեն ներգրավված ենք բանակցային գործընթացում: Այն օրվանից, երբ նոր կառավարությունը ստանձնեց պատասխանատվությունը, որևէ պահ չի եղել, որ մենք հետաձգենք գործընթացը: Նախարարների հանդիպումներ են եղել բավարար թվով, մարտին վարչապետն է պաշտոնապես հանդիպել Ալիևի հետ, եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ: Մենք նախապես հայտնում ենք հանդիպումների մասին»,- ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին: «Դեռևս վաղ է խոսել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել»,- շեշտեց նա: