Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Հայաստան

Ժամացույցի սլաքները հետ ու առաջ չենք տա. կառավարությունը դեմ է Ալեն Սիմոնյանի առաջարկությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մարտից անցնել ամառային ժամանակի, իսկ հոկտեմբերից՝ ձմեռային ժամանակի:

Մասնավորապես, առաջարկվում է ժամային փոփոխության (մարտի վերջին կիրակի օրվանից ժամը մեկ ժամով առաջ տալ, ինչպես նաեւ հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից մեկ ժամով հետ տալ) արդյունքում օրվա ընթացքում լուսավոր ժամանակահատվածը կավելանա միջինում 50 րոպեով։


Համաձայն նախնական վերլուծության առաջարկվող ժամանակահատվածում միջին արեւածագի ժամը 6։10-է, միջին մայրամուտի ժամը 19։50։ Ենթադրվում է, որ միջին վիճակագրական քաղաքացու արթուն անցկացված ժամանակը կազմում է 16 ժամ։ Հաշվարկի նպատակով օրվա սկիզբ է ընդունվել ժամը 07։00-ը եւ ավարտ ժամը 23։00-ն։

Արդյունքում, մարտից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում միջին վիճակագրական օրվա ընթացքում լուսավոր ժամերը կազմում են 12 ժամ 50 րոպե, առաջարկվող փոփոխության արդյունքում այս ցուցանիշը կաճի 50 րոպեով կազմելով 13 ժամ 40 րոպե, ինչի արդյունքում տարեկան լուսավորություն պահանջող ժամերի քանակը կկրճատվի 9%-ով։

Հնարավոր օգուտները հաշվարկվել են 2 եղանակով՝

Լուսավորության խնայողությունը տեղի է ունենում ողջ տնտեսությունում:

Լուսավորության խնայողությունը տեղի է ունենում միայն տնային տնտեսություններում:

Առաջին եղանակի դեպքում օգտագործվել է ԱՄՆ-ում լուսավորության ծախսերի գնահատականը, որը կազմում է էլեկտրական էներգիայի 6%-ը։ 9% խնայողության դեպքում էլեկտրական էներգիայի խնայողությունը կկազմի մոտ 0,54% կամ 1.1 մլրդ ՀՀ դրամ։

Երկրորդ եղանակի դեպքում ենթադրվում է, որ էլեկտրական էներգիայի սպառումը լուսավորության նպատակով կազմում է տնային տնտեսության սպառման 8%-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնային տնտեսությունների կողմից էլեկտրական էներգիայի սպառումը կազմում է ընդհանուր սպառման մոտ 36%-ը, խնայողությունը կազմելու է մոտ 561 մլն ՀՀ դրամ։

Հարկ ենք համարում նշել նաեւ այն հանգամանքը, որ մի շարք հետազոտությունների համաձայն /հիմնականում իրականացված են ԱՄՆ համար/ ժամերի փոփոխությունը կարող է ունենալ բացասական հետեւանքներ, ինչպիսիք են՝

Chmura Economics & Analytics-ի կողմից մշակվել է ցուցանիշ (Sleep Better Lost-Hour Economic index), որը ցույց է տալիս ամառային ժամանակին անցման ազդեցությունը տնտեսական կորուստների վրա. Մասնավորապես սրտի կաթվածի հաճախականության արդյունքում նվազում է արտադրողականությունը հանքարդյունաբերության եւ շինարարության ոլորտներում: Հիմնվելով այս ցուցանիշի մշակման համար օգտագործված չափանիշների վրա` Արեւմտյան Վիրջինիայի Մորգանթաուն քաղաքը ամառային ժամանակին անցնելու արդյունքում առավելագույն կորուստներն է կրել (445 685 ԱՄՆ դոլար), այսինքն, թվով 129 709 բնակիչներից յուրաքանչյուրը կորցնում է 3.40 դոլար, իսկ երկրի միջին ցուցանիշը կազմել է 1.70 դոլար ԱՄՆ մեկ անձի համար, իսկ ընդհանուր ազդեցությունը ԱՄՆ-ի տնտեսության վրա կազմում է 434 մլն. ԱՄՆ դոլար (ՀՆԱ-ի 0.002%):

Հաշվի առնելով այս վերլուծությամբ սահմանված ցուցանիշը՝ ամառային ժամանակին անցումը կարող է ազդեցություն ունենալ ՀՀ-ի տնտեսության վրա տարեկան մինչեւ 120 մլն ՀՀ դրամ կորուստի չափով՝ միայն վերոնշյալ բացասական էֆեկտի արդյունքում:

Միաժամանակ, ժամանակի փոփոխությանը հաջորդող 5-10 օրվա ընթացքում ուշադրության կորստի պատճառով արտադրական պատահարների աճը եւ արտադրողականության անկումը, դժբախտ պատահարների թվի աճը եւ առողջական հնարավոր մի շարք այլ խնդիրներ։ Համաձայն նախնական գնահատականների ՀՀ համար ժամերի փոփոխության գումարային վնասը կարող է կազմել մոտ 650 մլն ՀՀ դրամ։

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ներկայացվող տնտեսական ազդեցության գնահատականը իրականացվել է որոշակի ենթադրությունների հիման վրա, որոնց փոփոխությունը էապես ազդում են գնահատականի ճշգրտության վրա։

Այսպես՝

Հաշվի առնված չէ օդորակման եւ տաքացման համար օգտագործող էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի ազդեցությունը։ Ինդիանա նահանգում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ժամերի փոփոխությունը հանգեցրել է էլեկտրական էներգիայի սպառման աճի։

Խնայողության դրական ազդեցությունը իրականացվել է սպառման կառուցվածքում լուսավորության ծախսի ենթադրվող դերի վրա, որը ներկայիս դրությամբ հայտնի է միայն մոտավոր եւ որի 0,1 տոկոսային կետով փոփոխությունը կարող է բերել օգուտների 7-19 մլն ՀՀ դրամի փոփոխությանը։ Միաժամանակ, 2009 թվականին էներգիայի խնայողության գործակալությունը ամառային ժամանակին անցնելու ազդեցությունը էլեկտրաէներգիայի խնայողության վրա գնահատել է միայն 0,1 տոկոս (հիմնականում այն պայմանավորված է եղել էներգախնայող լամպերի տարածմամբ):

Վնասները կարող են լինել գերագնահատված, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնահատումն իրականացվել է որպես % ԱՄՆ ՀՆԱ-ից՝ ենթադրելով համադրելի ազդեցություն ՀՀ տնտեսության վրա։

Վերլուծությունը իրականացվել է ստատիկ, առանց հաշվի առնելու արտադրողականության աճը եւ լուսավորման համար օգտագործվող էներգախնայող տեխնոլոգիաների զարգացումը՝ ինչը կարող է բերել օգուտների գերագնահատման եւ վնասների թերագնահատման։

Վերլուծության մեջ հաշվի առնված չեն մի շարք պահվածքային փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել առավոտյան ժամերին լուսավորության համար օգտագործվող էլեկտրական էներգիայի սպառման աճին։

,Այդ կապակցությամբ ավելի քան 200 երկրներից աշխարհում մնացել են միայն շուրջ 70 պետություններ, որոնք տարեկան երկու անգամ ժամացույցի սլաքներ են փոփոխում: ԵՏՄ անդամ երկրներում ժամերի փոփոխություն չի իրականացվում։ Ռուսաստանը հրաժարվել է ամառային ժամանակի անցումից 2011 թվականին։

Եվրոպայում հասարակական լսումներ են անցկացվել այդ հարցի շուրջ, եւ հարցվողների 84 տոկոսը դեմ է արտահայտվել սլաքները առաջ տալուն: Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են ամառային ժամանակի պարտադիր անցումը չեղարկելու առաջարկը։ 2021 թվականից ԵՄ-ի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է ինքնուրույն որոշել տարեկան երկու անգամ (գարնանը եւ աշնանը) ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տալու նպատակահարմարությունը

Ամառային ժամանակին անցումը առաջացնելու է ավիաընկերությունների կողմից թռիչքաժամերի հաստատման եւ բնականոն գործունեության կազմակերպման հետ կապված խնդիր (առնվազն վեց ամիս առաջ վերջիններիս նախապես իրազեկելու):

Միաժամանակ ԵՄ-ում ամառային ժամանակի անցումը պարտադիր է 2001 թվականից, որը ուղղված է ներքին շուկայի աշխատանքի բարելավմանը եւ էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցմանը: Հավաստիացվում էր, որ ավելի քիչ ժամանակային տարբերությունները դյուրացնում են անդրսահմանային առեւտուրը: Մինչդեռ էներգիայի խնայողությունը չնչին է եղել, իսկ ԵՄ-ի մի շարք հիմնական առեւտրային գործընկերներ, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան ամառային ժամանակի չեն անցում։ ՀՀ առեւտրային գործընկերների 52%-ը ժամերի փոփոխություն չի իրականացնում /ըստ առեւտրի ծավալների/։

Ամփոփելով վերոգրյալը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառայինժամանակինանցումը պահանջում է առավել խորը վերլուծություն, ՀՀ կառավարությունը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թողնել անփոփոխ: