Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Երևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
Հայաստան

Բացահայտվել է խարդախությունների եւ կեղծիքների շղթա. չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, քաղաքացիների տվյալներն օգտագործելով, ստորագրությունները կեղծելով, խարդախություն եւ յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով չորս մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 15 ֆիզիկական եւ իրավաբանական անձ ճանաչվել է տուժող:


Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, հանցագործությունների կատարման մեխանիզմները:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երեւան քաղաքի՝ 1967 թ. ծնված բնակիչը, խարդախությամբ հափշտակություններ է կատարել իր՝ 2000թ. ծնված դստերը ներգրավելու միջոցով:

Քննության տվյալներով՝ 52-ամյա տղամարդը 19-ամյա դստեր հետ համացանցից փնտրել եւ գտել են հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, որից հետո, ըստ դերաբաշխման, աղջիկը զանգահարել եւ հեռախոսը գնելու ցանկություն է հայտնել՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հանդիպման շուրջ: Հանդիպման ժամանակ հայրն առաջարկել է բջջային հեռախոսի համար վճարել ՌԴ ռուբլով, սակայն իրական թղթադրամների փոխարեն վճարել կեղծ՝ հուշանվեր թղթադրամներով:

Դեպքերի առթիվ հարուցվել է թվով 7 քրեական գործ, եւ որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու եւ համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի 52-ամյա բնակիչը կատարել է այլ խարդախություններ եւ կեղծիքներ եւս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները, տարբեր բանկերի հետ կնքել է ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր եւ կեղծելով քաղաքացիների ստորագրությունը՝ ապառիկ կարգով ձեռք է բերել եւ խաբեությամբ հափշտակել տարբեր տեսակի տեխնիկա:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է քաղաքացիների անձնագրային տվյալների ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաեւ՝ բացահայտվել խարդախությունների ու կեղծիքների մի ամբողջ շղթա, դրանք կատարած անձանցից եւս երկուսի ինքնությունը եւ կատարման մեխանիզմը:

Այսպես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 52-ամյա տղամարդուն, ինչպես նաեւ եւս մեկ անձի՝ Էջմիածին քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչին, տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները տրամադրվել են Եղեգնաձոր քաղաքի՝ 1994 թվականին ծնված բնակչի կողմից, ով 2018 թվականի մարտից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում աշխատել է Հայաստանում գործող հեռահաղորդակցության ընկերություններից մեկի վաճառքի եւ սպասարկման գրասենյակում՝ որպես ավագ մասնագետ:

Պարզվել է, որ վերջինս, ինչպես նաեւ վերոհիշյալ երկու անձինք եւ մի շարք անհայտ անձինք, օգտագործելով գրասենյակ դիմած հաճախորդների անձնագրային տվյալները, կեղծելով քաղաքացիների ստորագրությունը, տարբեր բանկերի հետ կնքել են ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր՝ ապառիկ կարգով ձեռք բերելով եւ խաբեությամբ հափշտակելով տարբեր տեսակի տեխնիկա: Այնուհետեւ, ըստ պայմանավորվածության, նրանք ձեռք բերված տեխնիկան վաճառել են եւ տնօրինել ստացված գումարը՝ այդ կերպ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում խարդախությամբ հափշտակված ապրանքների մի մասը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Բացի այդ, պարզվել է նաեւ, որ Եղեգնաձոր քաղաքի 25-ամյա բնակիչը, հանդիսանալով հեռահաղորդակցության ընկերության գրասենյակի դրամական միջոցների եւ գույքի նյութական պատասխանատուն, աշխատանքային գործունեության ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով եւ գործելով միասնական դիտավորությամբ, յուրացման եղանակով մաս-մաս հափշտակել է ընկերության կողմից իրեն վստահված դրամական միջոցներից 889.680 ՀՀ դրամ, ինչպես նաեւ՝ նշված գրասենյակում վաճառքի ենթակա ընդհանուր 2.947.347,02 ՀՀ դրամ արժողությամբ 73 անուն տարբեր տեսակի ապրանքներ՝ բջջային հեռախոսներ, հեռախոսային աքսեսուարներ, համակարգչի հակավիրուսային ծրագրի պարունակությամբ լազերային սկավառակ՝ արտոնագիր, շարժական ինտերնետի մոդեմ, շարժական քաղաքային հեռախոսի քարտ, բջջային հեռախոսաքարտեր՝ ընկերությանը պատճառելով ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 3.837.027,02 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քաղաքացիներին եւ ֆիզիկական անձանց պատճառված վնասը, քննության տվյալներով, կազմում է ընդհանուր 21մլն. 621 հազար դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (29 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (16 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (1 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (29 դրվագ):

Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ):

Երեւան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով(1 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (1 դրվագ), իսկ վերջինիս 19-ամյա դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ):

Եղեգնաձոր քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երեքի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է չորս մեղադրյալի մասով նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Խարդախություններին մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: