Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Որեւիցե մեկը թող սպասում չունենա, որ իրենց ցանկությամբ որեւէ մեկի դեմ ցուցմունք կտամ. Ալիկ Սարգսյան

Ես չեմ կարող ասել մի բան, որն իրականություն չէ, կամ որևէ մեկի վրա ինչ–որ բան գրել, կամ իրենց ցանկությամբ որեւէ մեկի դեմ ցուցմունք տալ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով 2019թ. սեպտեմբերից մեղադրյալի կարգավիճակում Է, և ում Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության չի կանչում, միաժամանակ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը։

Ըստ Սարգսյանի՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերը չեն տրամադրում ոչ իրեն, ոչ էլ իր փաստաբանին. «Դրել են դարակում իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Չգիտեմ՝ ո՞վ է նրանց իրավունք տվել սահմանափակել իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Ինչ-որ մեկը իրեն իրավունք է վերապահում մարդկանց հետ խաղա այսպես՝ թույլ ենք տալիս, թույլ չենք տալիս, դրա համար մի օր պատասխան է տալու։ Իմ կյանքի այս էջը ես երբեք չեմ մոռանա։ Թող կանչեն, ասեն՝ ինչ եմ արել, ըստ դրա մեղադրանք առաջադրեն։ Երեք ամիս ինձ այնպիսի զրկանքի առաջ կանգնեցրին, երբ սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը անհետաձգելի, բուժման խնդիր կար իմ ընտանիքի անդամների հետ կապված, 3-4 ամսվա պայմանավորվածություն էր, վերջին օրով կանչում, խափանման միջոց են ընտրում՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Ասեցի, խնդրեցի 1 շաբաթով, մարդ եք, մի՞թե այդքան հարգանք չկա, վստահությություն չկա, ես ինչո՞վ եմ այդ անվստահությունը վաստակել, թողեք՝ մի շաբաթով տանեմ, բերեմ, գամ, ներկայանամ, հետո ինչ կուզեք՝ արեք։ Մերժեցին»։

Հարցին՝ արդյոք իրավապահ մարմինները, կամ իշխանությունն իր նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրում, Սարգսյանը նշեց. «Իհարկե։ Ես առավելագույնը կարող եմ դիմում գրել դատախազություն, որից ոչ մի հույս չունեմ։ Իմ աչքին այսօր բոլորը նույնականացված են, դատախազություն, հատուկ քննչական, բոլորը նույնականացված են, նույն խնդիրն են լուծում, նույն ոճով, ո՞ւմ դիմեմ՝ չգիտեմ։ Չգիտեմ՝ դատախազին գրեմ՝ ի՞նչ տարբերություն, ի՞նչ է փոխվելու։ Ես հիմա անելանելի, փակուղային վիճակի մեջ եմ։ Ես իմ ցանկացած արարքի համար պատրաստ եմ պատասխան տալ, ցանկացած պատժի միջոց պատրաստ եմ կրել, բայց այս անորոշ վիճակից, այս վիրավորանքից, որ իմ նկատմամբ հիմա կիրառվում է, ցանկանում եմ ազատվել։ Հիմա կարող եմ դիմում գրել՝ խնդրում եմ մի շաբաթով թույլ տվեք՝ բացակայեմ, բայց ամո՞թ չի, ես հիմա այս տարիքի մարդ եմ, գեներալի ուսադիրներ ունեմ, հասել եմ դրան, այսքան տարի այս երկրին ծառայել եմ, գրեմ, որ ինչ-որ մեկը գրի՝ թույլատրում եմ մի շաբաթով բացակայել։ Եթե ես մեղավոր եմ, պատվով իմ պատիժը կկրեմ, պատվով դուրս կգամ երկրից, ոչ թե ընկնեմ, ինչ-որ մեկին խնդրեմ, որ մի շաբաթով թույլ տա իմ երկրից, իմ քաղաքից բացակայել։ Դա ինձ համար ամենավիրավորականն է, նույնիսկ կալանքից»։

Դիտարկմանը՝ միգուցե որևէ անձնական խնդիր ունի ներկա իշխանությունների հետ, ինչի պատճառով իր հետ այդպես են վարվում՝ Սարգսյանն ասաց. «Ես որեւիցե խնդիր ներկա իշխանությունների հետ չունեմ, իմ որեւիցե քայլով ոչ սատարում, ոչ խոչընդոտում են նրանց գործունեությանը, քաղաքականության մեջ ընդհանրապես չկամ, չեմ զբաղվում դրանով, երբեւիցե չեմ էլ եղել։ Ամեն դեպքում չգիտեմ՝ ինչու որոշել են նախկին ոստիկանապետի հաստիք ներգրավել այս գործին։ Որեւիցե մեկը թող սպասում չունենա, որ ես կարող ասել մի բան, որ իրականություն չի, կամ ինչ-որ մեկի վրա ինչ-որ բան գրեմ, կամ իրենց ցանկացած ցուցմունք տամ ինչ-որ մեկի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես ավելի լավ է չապրեմ, քան նման բան անեմ»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիքը) և 334-րդ հոդվածի 1-ին (Հանցագործությունը պարտակելը) մասերով: