«Եթե վիրահատարան, անեսթեզիոլոգ չկա, քանի ճանապարհ ուզում ա՝ փակեն, դրա մասին խոսք լինել չի կարող». Արսեն Թորոսյան
Երկու օր Եղվարդում սկսված՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքը փակելու վերաբերյալ բողոքի ակցիայից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքականությունը փոխել է: Բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքը չփակելու մասին այսօր՝ Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո, հայտնել էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ ասելով, թե ծննդատունը չփակելու քաղաքական որոշում կա:
Հենց այդ հայտարարությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարը ևս հաստատեց լուրը, հավելելով, թե այս պահին քննարկում են Եղվարդի բժշկական կենտրոնը մորատորիումի ենթարկելու հարցը:
«Կոտայքի մարզպետի հետ խոսել եմ այստեղ գալուց առաջ ու գիտեմ, թե նա ինչ է հայտարարել: «Նաիրի» կենտրոնը միակն է, որը մոտ է 150 թվին և առնվազն չունի թերություններ սարքավորումների, կադրերի և ծառայությունների մասով: Եվ մենք հիմա քննարկում ենք՝ արդյո՞ք արժի «Նաիրի» բժշկական կենտրոնում որոշակի ժամանակով մորատորիումի նման մի բան անել, որ հասկանանք՝ իրենք ի վերջո 150-ի կձգտե՞ն, կհասնե՞ն, թե՞ չէ»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարի խոսքով՝ նման բանակցություններ վարվում են նաև փակվելու ցանկում հայտնված մյուս այն ծննդատների հետ, որոնք ռեալ հնարավոր է, որ հասնեն մինիմալ՝ տարեկան 150 ծնունդ ապահովելու թվին: Այդուհանդերձ կա բայց:
«Դա պետք է լինի պահանջ-պայմանների կատարմամբ, ոչ թե միայն թվով: Եթե չկա վիրահատարան, չկա ինտենսիվ թերապիա, եթե ծննդատանը նույնիսկ անեսթեզիոլոգ չկա, ապա դրա մասին խոսք լինել չի կարող, քանի ճանապարհ ուզում ա՝ փակեն: Դա սկզբունք է»,- ասաց Արսեն Թորոսյանը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին