Կոտայքի մարզում թալանել են գերեզմանատան տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին
Երեկ՝ հունվարի 13-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու դրամարկղը կոտրել են, հափշտակել այնտեղ եղած գումարը: Նշված վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հունվարի 12-ի ժամը 17:00-ից մինչև հունվարի 13-ի ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մայակովսկի գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու աջակողմյան հատվածում գտնվող պատուհանի ճաղավանդակների պտուտակահանները հանելու միջոցով ներս են մտել եկեղեցի և տեխնիկական միջոցով կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած ողջ գումարը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս