«Գյուղատնտեսության ոլորտում 9 ամսում ունենք 4 տոկոսի անկում». Տիգրան Խաչատրյանը նշեց պատճառները
9 ամսվա արդյունքներով ունեինք 4 տոկոս անկում գյուղատնտեսության ոլորտում: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ 2019-ի ողջ տարվա թվերը դեռ չեն ամփոփվել:
«Կարծում ենք, որ տարվա արդյունքներով դա վերականգնել չի լինի: Այսինքն 2018-ի համեմատ ավելի ցածր ցուցանիշներով տարի կունենանք 2019-ին: Այդտեղ երկու գործոն կա. առաջինն այն է, որ կա որոշակի հաշվառման հետ կապված գործոն, երկրորդը՝ մեր գյուղատնտեսությունը դեռեւս այն արդյունավետությունը չունի, որ կարճ ժամանակում արձանագրի բարձր աճի տեմպեր:
Մենք պետք է կարողանանք բարձրացնել գյուղատնտեսության մրցունակությունը, դրան են միտված այն բարեփոխումները, որոնք իրականացվում են»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին