«Հակված եմ բողոքարկել»․ ՀՔԾ-ն մերժել է Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա հանցակազմի բացակայության հիմքով։ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց՝ հակված են բողոքարկելու, հիմա քննարկումների փուլում են։
«Տպավորությունն այնպիսին է, որ ՀՔԾ-ն ամեն ինչ անում է, որ խուսափի հանցակազմ գտնելուց, բայց այնքան չի ստացվել, որ կան աբսուրդային ձևակերպումներ, որոնք առաջիկայում կվերհանվեն ավելի մանրամասն»,-ասաց Խաժակյանը։
Նրա խոսքով՝ անձանց շրջանակը, որոնք կանչվել են բացատրություն տալու, արդեն իսկ մատնանշում էր, թե ինչ ուղղությամբ է գործը տարվում․ «Ըստ էության կանչել են այն մարդկանց, որոնք այդ ամենը իրականացնողներն են եղել և պետք է ամեն ինչ անեին, որ քաղարկեին դա, իսկ այն անձինք, ում ես մատնանշել եմ, որ կարող են լրացուցիչ և կարևոր տեղեկություն հաղորդել, նրանք չեն հրավիրվել»։
Հարցին՝ երբ ինքը հայտարարում է, որ փաստերը շատ հիմնավոր են և գործ չհարուցելու մեկ պատճառ կա՝ քաղաքական որոշումը, հիմա արդյոք սա քաղաքական որոշո՞ւմ էր, նա ասաց․ «Ես այդ մասով հայտարարությամբ հանդես կգամ, բայց այն ձևակերպումները, որ ես տվել եմ, այս որոշմամբ հիմնավորվեցին»։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 28-ին Խաժակյանը հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ քաղաքապետի լիազորություններն անցնելու ու պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդ մեկնելիս լիազորությունները փոխանցել էր փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, սակայն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կարող է լինել միայն քաղաքապետի առաջին տեղակալը՝ Հրաչյա Սարգսյանը: Դավիթ Խաժակյանը ՀՔԾ-ի դիմաց հայտարարեց, որ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները, և նրա ստորագրած շուրջ 70 իրավական ակտը առոչինչ են։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին