Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 518.1 մլն դրամ. Արցախի Ֆիննախ
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 2019 թվականի ընթացքում 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 518.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Այս մասին հայտնում են Արցախի Ֆիննախից։
ԱՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հաշվի առնելով, որ 2019 թվականի համար վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020թ. փետրվարի 29-ն է (անհատ ձեռնարկատերերի համար` ապրիլի 30-ը), վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար հիմնադրամ կարող են դիմել՝
•մեկից ավելի հիմքով դրոշմանիշային վճար վճարած անձինք (2019թ. 12000 դրամից ավել վճարված գումարի հետ վերադարձման համար).
•ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնողները կամ ամուսինը (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար).
•զոհված (մահացած) զինծառայողի ծնողները, ամուսինը եւ զավակները (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար): 2019 թվականի ընթացքում վճարված գումարների վերադարձման համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ դիմելու ընթացակարգին եւ ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ 1000plus.am կայքում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն