«Ներառական կդարձնենք նաեւ մանկապարտեզները». ԿԳՄՍ նախարարը նոր օրինագծի մասին
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները թույլ կտա անցնել մանկապարտեզներում նույնպես անցնել համընդհանուր ներառման: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, դա ենթադրում է, որ այն մարզերում, որտեղ անցել են համընդհանուր ներառման, նաեւ ներառական կդարձնեն մանկապարտեզները. «Մենք այսօր ունենք զրոյական կարգավորում եւ ըստ էության, որոշ դեպքերում նաեւ ինքնագործունեության կամ սեփական ուժերով կարգավորման գործընթացներ են տեղի ունենում: Երկրորդ կարեւոր հարցը մասնավոր մանկապարտեզներն են: Մենք այստեղ լուրջ կարգավորման խնդիր ունենք, որովհետեւ մենք շատ հաճախ չենք հասկանում, թե ինչ տիպի ծառայություններ են մատուցում այդ հաստատությունները: Այս օրենքը թույլ է տալու մեզ դա իրականացնել:
Հաջորդը որակի ապահովումն է. մենք այսօր չունենք մեխանիզմ, որով կրթական ծառայությունների որակը չափում ենք, եւ չունենք պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ: Օրինակ, եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, դա նշանակում է, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ լինի մանկապարտեզ, լինի նախակրթարան եւ այլն, կրթության որակի հետ կապված»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ բոլոր այն մեխազնիզմները, որ կիրառվում են այն մարզերում, որտեղ դպրոցներում անցել են համընդհանուր ներառման, մենք այդ մեխանիզմները կիրառելու ենք նաեւ մանկապարտեզներում:
«Այն մանկապարտեզներում, որտեղ կլինեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ՝ հենաշարժողական, տեսողական, մենք դա կգնահատենք եւ ըստ կարիքի կառաջնորդվենք»,-ասաց Արայիկ Հարությունյանը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին