Միմյանց ողջագուրվելով բարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում երիտասարդը դանակով հարվածել է իր ծանոթին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 22-ամյա երիտասարդի կողմից առերևույթ կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 08:50-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «գոտկային շրջանի կտրած» վերք ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել 23–ամյա Երևան քաղաքի բնակիչը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան 16-րդ շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի մոտ, միմյանց ողջագուրվելով բարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է իր ծանոթ՝ Երևան քաղաքի 23-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն, վերցվել է հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություներ:
Նախաքննությունը շարունակվում է:


















































87 հանցագործություն երեք օրում. ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում
Վիճաբանություն և կրակոց՝ Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում․ կա տուժած (տեսանյութ)
Վանաձորում ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ)
Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել
«Թիվ 12 պոլիկլինիկայի» տնօրենը ձերբակալվել է
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում