Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ՍԴ դատավորները չեն օգտվում վաղ թոշակի օրենքից, քանի որ նժարին իրենց մարդկային ու մասնագիտական արժանապատվությունն է. նախկին փոխնախարար

«Անձամբ ճանաչելով Սահմանադրական դատարանի բոլոր այն դատավորներին, որոնց վերաբերում է վաղաժամ կենսաթոշակի գնալու մասին օրենքը, կարծում եմ՝ նրանք չեն գնա այդ քայլին։ Նրանք բոլորը բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետներն են, որոնք ունեն հարգանք իրենց մասնագիտության և ՍԴ բարձր կոչման հանդեպ ու չեմ կարծում, թե այս ամենը դնելու են մի կողմ և օգտվեն կաշառք առաջարկող օրենքից»-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս օրենքը մնալու է թղթի վրա, քանի որ նժարին ՍԴ դատավորների մարդկային ու մասնագիտական արժանապատվությունն է: Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այս օրենքի նպատակն է ձևավորել իշխանության հրահանգները լուռ կատարող ՍԴ կազմ, ունենալ դատավորներ, որոնք կառաջնորդվեն քաղաքական իշխանության ցանկություններով, ոչ թե օրենքով:

-Պարո՛ն Հովհաննիսյանը, «Իմ քայլը» խմբակցությունը տարեվերջին ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենք, համաձայն որի՝ ՍԴ 9 դատավորներից 7-ը, որոնք մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ինքնակամ թոշակի գնան, կստանան կենսաթոշակ՝ պահպանելով աշխատավարձի և սահմանված հավելավճարի չափը: Օրենքով սահմանված ժամկետի ավարտին մնացել են հաշված օրեր, բայց ՍԴ որևէ դատավոր մինչ օրս չի օգտվել այս հնարավորությունից, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:

-Անձամբ ճանաչելով Սահմանադրական դատարանի բոլոր այն դատավորներին, որոնց վերաբերում է վաղաժամ կենսաթոշակի գնալու մասին օրենքը՝ կարծում եմ՝ նրանք այդ քայլին չեն գնա։ Մի քանի պատճառ կա դրա համար։

Առաջին պատճառն, իմ կարծիքով, իրավական է։ Օրենքը, իմ դիտարկմամբ, հակասում է և՛ Սահմանադրությանը, և՛ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներին։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հստակ է․ հանձնաժողովն ասում է, որ այդ օրենքը պետք է վերաբերի ՍԴ բոլոր դատավորներին, այլ ոչ թե ընտրողաբար։ Բոլորը պետք է հավասարապես ունենան իրենց վաղ կենսաթոշակի գնալու իրավունքը։ Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, ընդունված օրենքը Վենետիկի հանձնաժողովի այդ պահանջին չի բավարարում, որովհետև այն բացառապես մինչև Սահմանադրության համապատասխան գլխի ընդունումը նշանակված անդամներին է վերաբերում։

Երկրորդ. Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ պետք է այնպիսի օրենք ընդունեք, որ չունենա հարկադրանքի որևիցե տարր, որ անձինք չգնան կենսաթոշակի հարկադրաբար։ Իսկ օրենքը ձևականորեն կարելի է ասել, որ պարտադիր չէ, հարկադիր չէ, սակայն միայն այն փաստը, որ հստակ վերջնաժամկետ է դրվել՝ օրենքի ընդունումից հետո երկու ամիս, արդեն իսկ սահմանափակել է ՍԴ դատավորների ազատ կամարտահայտնությունը։ Դա արդեն իսկ իր մեջ պարտադիր տարր է պարունակում, այսինքն՝ ՍԴ անդամները չեն կարող հստակ իրենց կամքն արտահայտել և սահմանափակված են կամքն արտահայտելու միայն երկու ամսվա ընթացքում։ Եվ, զուգահեռաբար, երբ տեսնում ենք, թե ինչեր են տեղի ունենում ՍԴ որոշ անդամների, մասնավորապես, ՍԴ նախագահի նկատմամբ ինչ մակարդակի քաղաքական հետապնդումներ են իրականացվում, պարզ է դառնում, որ ՍԴ անդամներին իշխանությունը փորձ է անում հասկացնել, թե ինչ կլինի իրենց հետ, եթե մինչև սահմանված վերջնաժամկետի ավարտը «կամավոր» չգնան կենսաթոշակի։

Երրորդ. Վենետիկի հանձնաժողովն ասում էր, որ օրենքն այնպես պետք է գրվի, որ եթե շատ անդամներ օգտվեն այդ օրենքից, չհանգեցնի իրավիճակ, որ Սահամանարդական դատարանը չկարողանա իր բնական գործունեությունն իրականացնել: Սակայն ի՞նչ ենք տեսնում մենք օրենքում․ օրենքով ընդամենը հետևյալն է կարգավորվում․ որ, եթե չորս և ավելի ՍԴ դատավոր այս մեխանիզմով հեռանա, ապա թեկնածուների առաջադրումը և, եթե չեմ սխալվում նաև ընտրությունը, պետք է իրականացվի 15-օրյա ժամկետում։ Ի՞նչ է սա նշանակում։ Եթե ՍԴ դատավորներից չորսը գնացին թոշակի, ապա 15 օրում ընտրություններ են կազմակերպվում, թեկնածուներ են առաջադրվում։ Դա էլ պրակտիկան ցույց է տալիս, որ այդքան էլ հեշտ չէ: ԱԺ-ում պրակտիկա ունենք, ըստ որի՝ միշտ չէ, որ հենց առաջին իսկ առաջադրված թեկնածուն ընտրվում է ԱԺ կողմից։ Եվ այս ընթացքում իրավական վակուում է առաջանում և ՍԴ-ն իր բնականոն գործունեությունը չի կարողանալու իրականացնել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ այս օրենքը հակասեց Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը։

-Դուք թվեցիք օրենքի իրավական բացերը, բայց հաճախ խոսվում է նաև բարոյական կողմի մասին: Արդյոք արդա՞ր է շուրջ 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրում նման բարձր անաշխատ վարձատրություն տալ ՍԴ դատավորներին:

-Համաձայն եմ, որ հարցի հաջորդ՝ ոչ պակաս կարևոր կողմը բարոյական է։ Այն անձիք, որոնք ՍԴ դատավոր են ընտրվել սահմանադրական այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց առաջ, բոլորն էլ փայլուն մասնագետներ են և հարգում են իրենց մասնագիտությունը և պատշաճ կատարում են իրենց պարտականությունները։ Դրա վառ ապացույցը, ոչ թե խոսքերն են, այլ հենց ՍԴ ընդունած որոշումներն են: Առաջ չգնանք, կարող ենք դիտարկել միայն հեղափոխությունից հետո ՍԴ կողմից ընդունված որոշումները, հավաստիացնում եմ որ յուրաքանչյուրը պրոֆեսորական, դոկտորական առանձին աշխատանք կարծես լինեն։ Դա ցույց է տալիս, որ նրանք բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետներն են, որոնք ունեն հարգանք իրենց մասնագիտության և ՍԴ բարձր կոչման հանդեպ ու չեմ կարծում, թե այս ամենը դնելու են մի կողմ և օգտվեն կաշառք առաջարկող օրենքից։

Բացի այդ, ի՞նչ երաշխիք կա, որ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունը չի գնա այս օրենքի սահմանադրականության հարցը բարձրացնելու ուղղությամբ և արդեն նոր ընտրված դատավորները չեն սկսի քննարկման առարկա դարձնել այս օրենքը, թե դատավորները, որոնք գնացին թոշակի այդ բարձր թոշակի արդյո՞ք հակասահմանադրական օրենքի ուժով չեն գնացել թոշակի։ Սա ռիսկ է, որը բոլորը հասկանում են։ Այս ամենը հասկացող դատավորը ինչպե՞ս կարող է օգտվել հակասահմանադրական օրենքից և գնալ թոշակի։ Հուսով եմ, ավելի շուտ վստահ եմ, որ այս օրենքն ուղղակի այսպես էլ կմնա թղթի վրա գրված, որովհետև համոզած եմ, որ այն ՍԴ դատավորները, ում որ վերագրված է այս օրենքը, չեն օգտվելու այս դրույթից: