«Ինչո՞ւ ենք թիրախավորել շոու բիզնեսի ներկայացուցիչներին». Դավիթ Անանյանը նշեց պատճառը
Ինչու ենք թիրախավորել շոու բիզնեսի ներկայացուցիչներին, որովհետեւ մենք նրանց օժանդակության կարիքն ենք ունեցել, որպեսզի դրական մշակույթ ստեղծենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նկատեց, որ ամանորյա «Չվերթ 1» շոու ներկայացման մեջ մի դրվագ նվիրված է հարկեր վճարելուն եւ իրենք մտադիր են այդ դրվագը տեղադրել նաեւ ՊԵԿ կայքում. «Այո, մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները մեզ շատ են օգնում եւ արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկեր վճարելը»:
Անանյանը չցանկացավ անուններ հնչեցնել, թե շոու բիզնեսի որ ներկայացուցիչների նկատմամբ կան քրեական գործեր. «Կարեւորը այդ գործերը չեն, այլ այն, որ մարդկանց մոտ առաջացել է հարկեր վճարելու նկատմամբ եթե ոչ մշակույթ, ապա գոնե հետաքրքրություն: մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն էլ մտածել, որ հարկեր վճարելն անհրաժեշտություն է, հիմա մարդիկ կան, որ հետաքրքրվում են իրենց սահմանադրական պարտավորությունների կատարումով»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից հայտարարագրեր ներկայացնողների թիվն ավելացել է՝ հասնելով շուրջ 20-ի: «Այս տարի նորից նրանք մեր ուշադրության կենտրոնում կլինեն, տեսնենք այդ թիվը անգամներով է ավելանում, թե թվաբանական պրոգրեսիայով»:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում