Ընկերոջը գնդակահարած «Ուզբոն»՝ քաղաքապետի թեկնածու
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում։ Առաջադրված թեկնածուներից մեկը քրեական անցյալով, «Ուզբո» մականունով նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանն է, որը քաղաքապետ աշխատելու տարիներին՝ 2005-ին, օրը ցերեկով փողոցի բանուկ հատվածում յոթ փամփուշտի կրակոցով գնդակահարել էր ընկերոջը՝ Արզնիի էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ով ցանկացել էր շինություն կառուցել մի վայրում, որի վրա աչք էր ունեցել Քեշիշյանը։
Վերջինս խորհրդարանի ընտրություններին իր զարմիկների հետ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի օգտին ու թեպետ հիմա ինքնառաջադրվել է, բայց համայնքում հայտարարում է, որ ունի ՀՀԿ-ի հովանավորչությունը։ Քեշիշյանին թեպետ առաջադրվել է Քրօր․ 104 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 6-12 տարով, սակայն նա ընդամենը 3 տարի է պատիժը կրել։
Քաղաքում մտավախություններ ունեն Քեշիշյանի վերադարձի հնարավորությունից։ Ինչպես հայտնի է, Նոր Հաճնը եւ, առհասարակ, Կոտայքը մշտապես եղել են ծառուկյանական ազդեցության ներքո, համայնքի ղեկավարներն էլ Ծառուկյանի մարդիկ են, ինչպես գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Գագիկ Մաթեւոսյանը, որը նույնպես ինքնառաջադրվել է։
Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ իշխանությունը որոշել է «վերցնել» Ծառուկյան-Աբրահամյան տանդեմի ազդեցության տակ գտնվող տարածքները՝ դրանով է պայմանավորված Քեշիշյանի առաջադրումը։ Կա նաեւ երրորդ թեկնածու՝ Հայկ Կիրակոսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը