Իներցիայով քլնգելը չի բխում պետության և պետականության շահերից. Ալեքսանդր Կոչուբաեւ
Այս ռեֆորմը անպայման հաջողելու է, եթե վերջինիս հետ փոխկապակցված այլ կոմպոնենտները ապահովվեն (ճանապարհների որակ, տրաֆիկի կարգավորում, իրավագիտակցության բարձրացում, հասարակության առողջացում և այլն): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը` անդրադառնալով բալային համակարգի ներդրմանը:
«Բալային համակարգի սահմանադրականությունը:
Հանրության շրջանում լայն տարածում է գտել այն թեզը, որ տուգանային միավորը (բալային համակարգը) հակասահմանադրական է: ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար: Սահմանադրական այս նորմը կիրառելի է նաև վարչական իրավախախտումների պարագայում (եվրոպական դատարանի պրակտիկայի իմաստով` կրկին դատվելու արգելքը չպետք է մեկնաբանվի ներպետական իրավունքում իրավունքի ճյուղերի համատեքստում, այլ առաջացող իրավաբանական հետևանքների և այս առումով կրկին դատվելու արգելքը լիարժեք կիրառելի է): Կրկին դատվելու նորմ-սկզբունքը չի ապահովագրում այն դեպքերը, երբ օրենսդրությունը պատիժ և պատասխանատվություն կիրառում է հիմնական և լրացուցիչ պատժատեսակներով: Այլ խոսքով, եթե իրավախախտման սանկցիան ունի հիմնական և լրացուցիչ պատիժ, դրանց միաժամանակյա կիրառումը չի կարող համարվել կրկին դատվելու արգելքի խախտում: Տուգանային միավորը (բալը) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսված է որպես լրացուցիչ պատժատեսակ (թև օրենսդրական ձևակերպումները իրավական որոշակիությանը նմանվող խնդիրներ ունեն): Սրա օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ վկայակոչված օրենսգրքի 24-րդ հոդվածը, որը հղում ունի պատժատեսակներին (տույժերին) հստակ վերապահում ունի հիմնական պատժատեսակների մասով, որտեղ տուգանային միավոր տույժի տեսակը ներառված չէ: Հետևաբար ճանապարային երթևեկության կանոնի խախտման համար նշանակվում է մեկ հիմնական պատիժ (օրինակ` տուգանք) և մեկ լրացուցիչ` տուգանային միավոր: Այնպես, որ տուգանային միավորի կարգավորումը սահմանադրականության հետ կապված խնդիր չունի: Ավելին այն միջազգային լավագույն փորձն է: Այս ռեֆորմը անպայման հաջողելու է, եթե վերջինիս հետ փոխկապակցված այլ կոմպոնենտները ապահովվեն (ճանապարհների որակ, տրաֆիկի կարգավորում, իրավագիտակցության բարձրացում, հասարակության առողջացում և այլն): Իներցիայով քլնգելը չի բխում պետության և պետականության շահերից: Անկախ քաղաքական քիմքից պետք է արձանագրել երկրի դրական զարգացումները: Եվ վերջում անպայման պետք է հիշել ռեֆորմի հեղինակներին, նրանք թավշյա դիլետանտներ չեն, այլ պետականամետ այրեր (Hovhannes Kocharyan , Армен Хачатрян (Արմեն Խաչատրյան) և այլն»,- գրել է նա:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում